ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի սիրտը մոլդովական ուղի է ուզում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունները հերթական անգամ ոգևորել են հայաստանյան արևմտամետներին, ինչպես նաև ապացուցել, որ Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում որոշակիորեն անարդյունավետ է։ Նշենք, որ երեկ Մոլդովայի նախագահ, եվրոպամետ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ երկու անգամ շատ ձայն հավաքելով ռուսամետ «Հայրենասիրական դաշինքից»։ Ընդհանուր առմամբ Սանդուի կուսակցությունը հավաքել է 50 % ձայն և նախնական տվյալներով 101 հոգանոց խորհրդարանում կունենա 55 մանդատ։

Մոլդովայի նախագահը ընտրությունները վերածել էր արևմտամետներ–ռուսամետներ դիմակայության, երկիրը հասցրել ծայրահեղ բևեռացվածության՝ Մոսկվային մեղադրելով հիբրիդային պատերազմ վարելու մեջ, կարողացել համախմբել իր կողմնակիցներին, և այժմ, որքան էլ նախկին նախագահ Դոդոնն ու իր կողմնակիցները փորձեն բողոքի ցույցերով փոխել իրավիճակը, Եվրամիությունը, բնականաբար, լինելու է Սանդուի կողքին և նրա անցկացրած ընտրությունները գնահատելու է որպես ազատ և արդար։

Հայաստանյան իշխանությունները չեն էլ թաքցնում, որ փորձում են գնալ Մոլդովայի ճանապարհով։ Երեկվանից տեղական արևմտամետների ոգևորությանը չափ ու սահման չկա, իսկ ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում շնորհավորել է Մայա Սանդուին։ «Ջերմորեն շնորհավորում եմ Մայա Սանդուին և Մոլդովայի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրի եվրոպական ապագան առաջ մղելու նրա անսասան հանձնառության կապակցությամբ», - ոչ բազմանշանակ գրել է Փաշինյանը։

Նա այս կերպ փաստել է, որ դեպի Եվրոպա ընթանալու իր ուղին ևս ոչ պակաս անսասան է, իսկ դրա համար ունի ընդամենը մեկ տարբերակ՝ ծայրահեղ բևեռացվածության բերել հայ հանրությանը, առաջ մղել իր ձախողված խաղաղության օրակարգը, փորձել զավթել իշխանությունը։

Բնականաբար, Հայաստանում այս ամենը շատ ավելի բարդ է լինելու, որովհետև, եթե կան էլ ընդգծված արևմտամետ ուժեր և գործիչներ, ապա ընդգծված ռուսամետ ուժերը չափազանց քիչ են և որևէ կշիռ չեն ներկայացնում։ Սակայն կան բավականին լուրջ ընդդիմադիր միավորներ, որոնք համախմբելու դեպքում կարող են փոխել իրավիճակը ոչ ի օգուտ Փաշինյանի։

Աննա Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular