ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և պահեստազորայինների զորակոչ. պատմության այս օրը (28 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ճմարտությունը իմանալու համաշխարհային օր, Կատաղություն հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր, Չեխիա՝ Չեխական պետականության օր, Ռուսաստան և Ղազախստան՝ Ատոմային արդյունաբերության աշխատողի օր, Թայվան՝ Ուսուցչի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

616 – ծնվել է աղվանների թագավոր Ջիվանշիրը:

1874– Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:

1928– ծնվել է ռուս պետական և կուսակցական գործիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Հայաստանիազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:

1947 – վախճանվել է գրականագետ, արվեստաբան, մատենագետ, պրոֆեսոր Գարեգին Լևոնյանը՝ գուսան Ջիվանու որդին:

2006- Երևան է ժամանել ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը ճանաչված երգահան Միշել Լեգրանի ընկերակցությամբ: 

2008-Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը:

2012- ձերբակալվել է Հայաստանի Սոցապ ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

2017-Սոցապ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը «պատժի լրիվ կրումով» ազատ է արձակվելբանտից:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և պահեստազորայինների զորակոչ: Ադրբեջանում հայտարարվել է ռազմական դրություն: Ղարաբաղյան ճակատի հյուսիսային հատվածում ադրբեջանական բանակին հաջողվել է Թալիշի մոտ գրավել մի քանի բարձրունքներ, հարավային հատվածում մասսիվ հարձակում է սկսվել Արաքս գետի հունի հատվածում:

2023- հրապարակվել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, ըստ որի 2024 թվականի հունվարի 1-ին Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 551– ծնվել է չինացի փիլիսոփա, աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը հանդիսացող Կոնֆուցիոսը:

մ.թ.ա. 480 – Էգեյան ծովում տեղի է ունեցել Սալամինի ծովամարտը հույների և պարսիկների միջև:

մ.թ.ա. 48 –հռոմեցի Պոմպեոս զորավարը սպանվել է Եգիպտոսում:

935 —սպանվել է չեխ կոմս, և կաթոլիկների և ուղղափառների կողմից սուրբ ընդունվող Սուրբ Վացլավը:1066 —նորմանները հերցոգ Վիլհելմի ղեկավարությամբ ափհանվել են անգլիայում: 1618 —Բրյուսելում բացվել է աշխարհում առաջին գրավատունը՝ լոմբարդը:

1760 —Յոթամյա պատերազմի ընթացքում ռուսները և ավստրացիները գրավել են Բեռլինը:

1773- Ռուսաստանի Յաիցկի քաղաքից Յաիկ գետի հոսքով ներքև 85 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Բուդարինյան ֆորպոստից սկսվել է 1773-1775 թվականների Գյուղացիական ապստամբությունը Եմելյան Պուգաչովի ղեկավարությամբ:

1793 —Կանադայում հայտարարվել է, որ այդ օրվանից հետո ծնված ստրուկների երեխանները 25 տարեկան դառնալուց հետո կլինեն ազատ քաղաքացիներ:

1803 –ծնվել է ֆրանսիացի հնէապատմաբան, գրող Պրոսպեր Մերիմենը:

1841 – ծնվել է ֆրանսացի լրագրող, ֆիզիկոս Ժորժ Կլեմանսոնը:

1895– վախճանվել է ֆրանսիացի միկրոբիոլոգ և քիմիկոս, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Լուի Պաստյորը:

1914 – վախճանվել է սերբ կոմպոզիտոր, բանահավաք, դիրիժոր, մանկավարժ Ստևան Մոկրանյացը:

1924 –ծնվել է իտալաֆրանսիացի դերասան, ռեժիսյոր Մարչելլո Մաստրոյանին:

1934– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Բրիժիտ Բարդոն:

1939– ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև խաղաղության և սահմանների մասին պայմանագիր է կնքվել:

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Բելգրադյան հարձակողական օպերացիան, որի արդյունքում ամբողջականորեն ջախջախվել է գերմանական բանակների «Սերբիա» միավորումը և ազատագրվել է Հարավսլավիան:

1950 – Ինդոնեզիան անդամակցել է ՄԱԿ-ին:

1953 – վախճանվել է ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը:

1953 —Նիկիտա Խրուշչովը դարձել է ԽՄԿԿ առաջին քարտուղար:

1960 – Մալին և Սենեգալը անդամակցել են ՄԱԿ-ին:

1961 —Սիրիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի արդյունքում հայտարարվել է, որ Սիրիան դուրս է գալիս Միացյալ Արաբական Հանրապետության կազմից և հատարարում է իրեն առանձին Սիրիայի Արաբական Հանրապետություն:

1987 – ծնվել է ամերիկացի երգչուհի-երգահան և դերասանուհի Հիլարի Դաֆֆը:

1970 - Կահիրեում սրտի կաթվածից վախճանվել է Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը:

1994 – Բալթիկ ծովում խորտակվել է էստոնական «Էստոնիա» նավը, ինչի հետևանքով զոհվել է 852 մարդ:

2001 —բրազիլացի օդաչու 46-ամյա Ժերարդ Մոսը վայրէջք կատարելով Ռիո-դե Ժանեյրոյում ավարտել է աշխարհում առաջին շուրերկրյա թռիչքը մոտորային «Ximango» պլաներով: Թռիչքը տևել է 100 օր:2003– Իտալիայում տեղի է ունեցել խոշոր էներգովթար, ինչի արդյունքում հոսանքազրկվել են մոտ 57 միլիոն մարդ:

2010 —Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնազրկել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին:

2019-վախճանվել է ռուս խորհրդային հանրահայտ ռեժիսոր Մարկ Զախարովը:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular