ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծխեց, փախավ և մահացավ զուգարանում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդավոր կերպով մահացել է 43-ամյա Բորիս Ավագյանը՝ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության նախկին պաշտոնյան, գրում է bloknot.ru-ն։ Նա հետաքննության տակ էր միլիարդավոր ռուբլիների մաքսային տուրքերի հափշտակության խմբակային գործով։ Խորամանկ Ավագյանը, ով նաև հայկական անձնագիր ուներ, փորձել էր խուսափել դատավարությունից՝ զինվորագրվելով հատուկ նշանակության զորքերին, սակայն չէր գնացել ռազմաճակատ։ Վերջիվերջո, սեպտեմբերի 23-ին Ավագյանին ռազմական ոստիկանությունը, վերաբացելով նրա ծառայել չցանկանալու գործը, տարել էր Սանկտ Պետերբուրգի դատարան՝ հստակ կալանավորելու նպատակով։ Նա թույլտվություն էր խնդրել դուրս գալ ծխելու (!), նստել իրեն սպասող մեքենան և թռել դեպի Հայաստանի հյուպատոսություն, որտեղ թաքնվել էր դռների հետևում։ Ռուսաստանի անվտանգության ուժերը ստիպված էին մնալ աստիճանների վրա․ դիվանագիտական նորմերի համաձայն հայկական տարածք համարվող հյուպատոսություն ներխուժելը հավասարազոր է այդ երկրի վրա անմիջական հարձակման։

Ավագյանի խնդիրները ռուսական օրենսդրության հետ առաջացել են ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի մաքսային վճարումներից խուսափելու մեղադրանքներից հետո։ «Սխեմաների» վարպետ պաշտոնյան, ըստ քննիչների, արտասահմանից Ռուսաստան էր ներմուծել տարբեր սարքավորումներ՝ դրանք հայտարարագրելով էժան շինանյութեր։ Ավագյանը նախկինում տնային կալանքի տակ էր Ռուսաստանում, որտեղից փախել էր Ֆրանսիա։ Նա նաև հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից՝ 2018 թվականին տեղափոխվելով աշխատանքի Լեռնային Ղարաբաղ, որը դեռևս չէր նվաճվել Ադրբեջանի կողմից։ 2021 թվականից Ավագյանը կրկին հայտնվել էր Ռուսաստանում։ Եվ այսպես, արդյունքում՝ «արագ փախուստ» դատարանից, Հայաստանի հյուպատոսարանում թաքնվել և խորհրդավոր մահ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ավագյանը, ենթադրաբար, փակվելով զուգարանում ինքնասպան է եղել։

«Ողբերգական դեպք, ոչ ոք մեղավոր չէ»,– հեգնում են մեկնաբանները։ Հրապարակախոս Սերգեյ Կոլյասնիկովը կարծում է, որ Ավագյանի «կամավոր ինքնասպանությունը» հավանաբար կազմակերպված է եղել արտաքին օգնությամբ։ «Նրա մահը ծածկել է բոլոր անորոշությունները։ Չէ՞ որ հնարավոր է, որ նա հույս ուներ պաշտպանություն գտնել հյուպատոսարանում այն մարդկանցից մեկից, որոնց հետ «գործ էր անում»։ Նա օգնել է իր հայրենի Հայաստանից մեկին գողանալ 4,2 միլիարդ ռուբլի ռուսական հարկերից և մտածել է, որ իր հետ լավ կվարվեն ու կպաշտպանեն։ Դե, նրանք էլ ծածկել են նրան՝ սավանով։ Ըստ էության, Հայաստանի քաղաքացի սպանվել է Հայաստանի հյուպատոսարանում։ Հզոր է։ Եթե նա մնար Ռուսաստանում, ավելի երկար կապրեր»,– ասել է Կոլյասնիկովը։

Ամփոփելով ասենք՝ պարզ է, որ սա մութ գործ է։ Ինքնասպանություն գործելու համար պարտադիր չէր հասնել Հայաստանի հյուպատոսարան։ Մահից որոշ ժամանակ առաջ Ավագյանը իր սոցիալական ցանցի էջում լուսանկար էր հրապարակել մի գեղեցիկ կնոջ (հավանաբար իր կնոջ) հետ՝ կից մակագրությամբ․ «Ազատ և անպարտելի։ Ինչպես միշտ»։ Ի վերջո, Ավագյանը ո՛չ ազատություն, ո՛չ էլ հաղթանակ գտավ Հայաստանի հյուպատոսարանում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular