ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՆԻՖ-ի անիվը թարս է շրջվելու Փաշինյանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական իշխանության խոշորագույն ձախողումներից մեկը սպառնում է բավականին լուրջ սկանդալի վերածվել, քանի որ քրեական հետապնդման ենթարկվող անձինք բոլորովին չեն ցանկանում դառնալ Նիկոլ Փաշինյանի քավության նոխազները։ Հիշեցնենք՝ լուծարված ԱՆԻՖ հիմնադրամը, որտեղ ահռելի միջոցներ էին մսխվել և այն դարձել էր փաշինյանական կոռուպցիայի առանցքային դրսևորումներից մեկը, արդեն երկար տարիներ լրջագույն մտահոգություններ է հարուցում։ Իսկ ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարին և մի քանի այլ աշխատակիցների քրեական հետապնդման են ենթարկում փաստաթղթերի կեղծման, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հափշտակության և փողերի լվացման գործով։

ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար, ներկայումս քրեական հետապնդման ենթարկվող Դավիթ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը։ «Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»,- հայտարարել է Փափազյանը։ ԱՆԻՖ հիմնադրամը ստեղծվել էր 2019 թ․-ին և ֆինանսավորվում էր պետական միջոցներով՝ տնտեսական բարեփոխումներին նպաստելու համար։ Հիմնադրամի կառավարման համար ներգրավել են մասնավոր մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից։ Ըստ մամուլի, միջոցների զգալի մասն ուղղվել է կասկածելի հեղինակություն և օֆշորային գրանցում ունեցող ընկերություններին։

Մի քանի միլիոն դոլար պարզապես փոշիացվել էր, իսկ հիմնական նախագծերը կամ ժամկետներից դուրս են եկել, կամ էլ, օրինակ, «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը փակվել էր 2024 թվականի հունվարին՝ գոյություն ունենալով ընդամենը երեք տարի։ Դրանից հետո իշխանությունները տևական ժամանակ փորձում էին ծածկադմփոց անել ԱՆԻՖ-ի շուրջ սկանդալը։ Եվ, ի վերջո, միայն վերջերս քրեական գործ հարուցվեց Փափազյանի և մի շարք այլ անձանց դեմ։

Ըստ երևույթին, Դավիթ Փափազյանը բոլորովին ցանկություն չունի դառնալ Նիկոլ Փաշինյանի քավության նոխազը և զգուշացնում է, որ իր դեմ գործողություններ կատարելու դեպքում բավականին լուրջ հակահարված է տալու։ Թե ինչով կպատասխանի կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված իշխանությունը՝ դեռևս հայտնի չէ։

Անի Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular