ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Bloomberg. Եվրոպայի և Չինաստանի միջև առևտուրը կարագանա Հարավային Կովկասի միջանցքի միջոցով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան ակնկալում է, որ Չինաստանի և Եվրոպայի միջև առևտուրը կաճի Հարավային Կովկասի միջանցքի միջոցով՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրից հետո: Հիմնական տարրը TRIPP երթուղին է (Trump Route for International Peace and Prosperity), որը կապում է Ադրբեջանը Հայաստանի միջոցով Նախիջևանի էքսկլավի հետ՝ Թուրքիայի հետ սահմանին: Այս մասին գրել է Bloomberg-ը, գրում է finance.mail.ru–ն:

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ասել է, որ «երթուղին ավելի արդյունավետ կդարձնի Պեկինից մինչև Լոնդոն արևելք-արևմուտք գիծը»: ԱՄՆ-ը ստացել է այդ միջանցքի, որը հայտնի է նաև որպես Զանգեզուրի միջանցք, զարգացնելու բացառիկ իրավունքներ: 

Գործարքը ամրագրված է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված խաղաղության հռչակագրում, որը միջնորդվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Թուրք պաշտոնյաները Bloomberg-ին ասել են, որ միջանցքի ԱՄՆ-ի կողմից կարգավորումը որոշիչ գործոն կլինի խոշոր արտահանողների, այդ թվում Չինաստանից, երթուղուց օգտվելու համար:

ԱՄՆ-ն համաձայնագիրը որակել է որպես դիվանագիտական հաղթանակ նշելով, որ միջանցքի վերահսկողությունը կարող է նվազեցնել Մոսկվայի ազդեցությունը և Հայաստանին ու Ադրբեջանին ավելի մոտեցնել Արևմուտքին։ Առևտրի զարգացումը TRIPP-ի շրջանակներում, կանխատեսվում է, որ աստիճանաբար կնվազեցնի Ռուսաստանի և Իրանի քաղաքական ազդեցությունը Կովկասում։

Միևնույն ժամանակ, Թուրքիայում մեկնարկում են ենթակառուցվածքային նախագծեր՝ միջանցքը աջակցելու համար, կսկսվի 224 կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը, որը կկապի Նախիջևանը Կարսի հետ։ Նախագիծը ֆինանսավորվում է 2.4 միլիարդ եվրոյի արտաքին վարկերով։ Ուրալօղլուի խոսքով մինչև 2029 թվականը երկաթուղին կկարողանա տարեկան տեղափոխել մինչև 15 միլիոն ուղևոր և 2 միլիոն տոննա բեռ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular