ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կուսակիցներին հորդորել է հանդարտվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ ՔՊ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են կուսակցության 7-րդ համաժողովի օրակարգին առնչվող հարցեր։ Մեր տեղեկություններով, սակայն, քննարկել են նաև Ալեն Սիմոնյան–Հայկ Սարգսյան ընդհարումը, որը բավական լուրջ հետևանքներ է ունեցել։ Փաշինյանը նիստում զայրացել է, կուսակիցներին հորդորել է հանդարտվել, առնվազն մինչև խորհրդարանական ընտրություններ իրար վրա «բոչկա» չգլորել։ Բայցևայնպես հայտնի է դարձել, որ Փաշինյանը զայրացած է Հայկ Սարգսյանի վարքից և կարծում է, թե նա է ԶԼՄ-ներին արտահոսք կազմակերպել տեղի ունեցածի մասին։

Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել էր խիստ նկատողություն։ Զուգահեռ, Հայկ Սարգսյանը նույնպես դիմում էր ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։ Կուսակցության վերահսկող հանձնաժողովը Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չէր հայտնաբերել։

Մեր տեղեկություններով, Հայկ Սարգսյանը գրավոր պահանջ էր ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Իր դիմումում Սարգսյանը պատճառաբանել էր, որ երբ ինքը օրենքի նախագիծ էր գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել էր, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ուներ։

Կառավարությունում երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել էր, թե ՔՊ-ում արշալույսները խաղաղ են, կուսակցությունն ապրում է իր բնականոն կյանքով։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները միշտ խաղաղ են, բայց այդ խաղաղությունը երբեք չի եղել ճահճային։ Եթե դուք մասնակցեիք կուսակցության քննարկումներին, կտեսնեիք, որ դրանք միշտ տեղի են ունենում բուռն, սուր քաղաքական բանավեճի մթնոլորտում։ Ցավոք, լինում են դեպքեր, որ բանավեճի ընթացքում թույլատրելիի սահմանները անցնում ենք, այդ թվում նաև ես։ Այդպիսի դեպքերում գործում են կարգապահական գործընթացները»,– ասել էր նա՝ փորձելով ներկուսակցական ժողովրդավարության մասին հեքիաթներով ցրել տհաճ տպավորությունը։ Միաժամանակ նշել էր, որ եթե ի հայտ գան նոր հանգամանքներ, որևէ խոչընդոտ չկա, որ այդ թեմային կրկին անդրադառնան։

Մերի Եսայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular