ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուրջ անհանգստություններ էլեկտրաէներգետիկ համակարգում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ ամբողջ էլեկտրաէներգետիկ համակարգում լուրջ անհանգստության ալիք է բարձրացել, որը կապված է ՀԷՑ-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Նախ՝ համակարգի ընկերություննների սեփականատերերը խիստ ան հանգստացածեն օրենսդրական վերջին փոփոխություններից, որոնց արդյունքում սկսեց իրականացվել ՀԷՑ-ը խլելու գործընթացը: Լուրջ մտահոգություն է առաջացնում հատկապես այն հանգամանքը, որ, ըստ այդ օրենսդրական կարգավորումների, իշխանությունը կարող է ցանկացած մտացածին պատճառով «եզրակացնել», որ այս կամ այն ընկերությունում «կառավարման ճգնաժամ» է, և ժամանակավոր կառավարիչ նշանակելով՝ խլել ընկերությունը:

Էներգետիկ համակարգում գործունեություն իրականացնող ընկերությունների սեփականատերերը, բավականին քաջատեղյակ լինելով էլեկտրաէներգետիկ համակարգի խնդիրներին, արձանագրել են, որ իշխանությունների ասածները ո՛չ «կառավարման ճգնաժամի» հետ կապ ունեն, ո՛չ էլ իրավաբանության հետ, այլ ընդամենը ապագա ընտրողների համար ականջահաճո ձևակերպումներ, մեծ թվեր ու իբր «թալանի փաստեր» հրապարակելու միջոցով իշխանությունը փորձում է գեներացնել «ճգնաժամի» պատկերը: Ավելին, «կառավարման ճգնաժամը հիմնավորող փաստերից» մի քանիսն ուղղակի ապշեցրել են, խոսքը մասնավորաբար ՀԷՑ-ի վարկային գծեր ու վարկեր ունենալու կամ պլանային անջատումների քանակը նվազագույնի հասցնելու վերաբերյալ արված հայտարարությունների մասին է, որոնք, ըստ մասնագետների, մեղմ ասած, աբսուրդ են: Ավելին, էլեկտրաէներգետիկ համակարգի ընկերությունների սեփականատերերը վստահ են, որ հարմար պահին իշխանությունն այս նույն ձևով կարող է խլել համակարգի ցանկացած ընկերություն՝ սկսած «Գազպրոմ Արմենիայից» մինչև փոքր հիդրոէլեկտրակայաններ:

Մեկ այլ խնդիր էլ կա, որ լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս: Խոսքը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի մասին է, որը, առանց խորանալու կատարվողի հետևանքների մեջ, անձնապես ստանձնել է այս՝ պետության և էլեկտրաէներգետիկ համակարգի համար քայքայիչ ազդեցություն ունեցող գործընթացի պատասխանատվությունը: Սեփականատերերը տարակուսում են, թե ինչպես կարող է որևէ մեկը նման քայքայիչ պատասխանատվություն ստանձնել, եթե նույնիսկ այդ ամբողջ գործընթացը սահմանվել է օրենքով, որն, իմիջիայլոց, ՍԴ-ում վիճարկման փուլում է (օրերս այդ օրենքի վիճարկումը ՍԴ-ում վարույթ է ընդունվել), և առկա են Ստոկհոլմյան արբիտրաժի ու նույնիսկ ՀՀ կառավարության անունից ուղարկված պաշտոնական կարծիքները, որ պետք է կասեցվի ՀԷՑ-ի նկատմամբ իրականացվող գործընթացը: Համենայն դեպս, մինչ օրս վերջին կարծիքը պաշտոնապես չի փոփոխվել՝ անկախ այն հանգամանքից՝ նման եզրակացություն տվողը պաշտոնանկ է արվել, թե ոչ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular