ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արագացված ռեժիմով փորձում են ջնջել պատմությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը, որ ինքզինքը հռչակեց կառավարություն, անցած հանգստյան օրերին ապահովեց հանրային լայնարձակ քննարկումների հերթական թեմատիկ հագեցվածությունը: Այդ շարքում, ինչ խոսք, ամենից տպավորիչը Փաշինյանի շենշող բեմելն էր: Տեղյակ եք, հարկավ, կառավարություն-Փաշինյանը գնացել էր Բյուրական, «ՀանդԱրտ» մշակութային այգի՝ բացօթյա «Ցանկապատ» ներկայացումը (ըստ Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի) դիտելու:

Փաշինյանին, պետք է նկատել, ներկայացման բովանդակությունը սարսափելի դուր չէր եկել, որովհետև այնտեղ «Արևմտյան Հայաստանի» հետ կապված ակնարկներ կան: Ու ներկայացումից հետո տեսախցիկների առաջ բարձրաձայնել էր իր դժգոհությունը՝ հարձակվելով դերասանների ու ներկայացման ռեժիսոր ու նաև պիեսի սցենարի հեղինակի վրա, թե՝ այսօր պիտի մեր ցանկապատները դնենք, որ այն սահմանափակի ուրիշներին՝ անցնել այս կո՞ղմը, այս ուղերձը հստակ չասացիք... Մեկ էլ թե՝ Բյուրականում նստած՝ Արևմտյան Հայաստան ենք լացում, բայց չենք հասկանում, որ Բյուրականն էլ է Հայաստան...

Մի խոսքով, մեծն թատերագետի բոլոր «մարգարիտներն» այստեղ չմեջբերենք: Թեպետ մի հատկանշական դրվագ էլ է եղել, ըստ ականատեսների: Երբ ներկայացումից հետո Փաշինյանը տարակուսել է, թե՝ ի՞նչ, էս հուզականության հետևությունը ո՞րն ա, հանդիսատեսներից մի կին վրա է բերել. «Պետք է սիրել հայրենիքն ու պայքարել յուրաքանչյուր սանտիմետրի համար»:

Այդ պատասխանն էլ դուր չի եղել Փաշինյանին...

Բայց այս ամենը՝ մի կողմ: Ըստ էության, հանրությունն ինչի՞ ականատես դարձավ: Իսկ հանրությունն ականատես դարձավ պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնողի կողմից հրապարակայնորեն գրաքննության, խոսքի ազատության սահմանափակման, ինչպես Չարենցը կասեր՝ ֆիլիստերության իրականացման:

Հասկանում ենք, որ քպականներին դա կարող է անհավատալի թվալ, բայց նախքան Փաշինյանի կողմից իշխանությունը գրավելը, Հայաստանում եղել է մշակութային կյանք, բեմադրվել են բավականին սուր, անգամ՝ խայթող, սատիրայով հագեցած գործեր, եղել են ներկայացումներ, «ստենդափեր», որոնցում չեն խնայել ինչպես պետական, քաղաքական բարձրաստիճան գործիչներին, այնպես էլ տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ շատ բարձրաստիճան: Հատկանշականն այն է, որ ոչ մեկի մտքով չի անցել գրաքննությամբ զբաղվել, «խմբագրել» ներկայացումները կամ բեմականացումները: Այսինքն, գուցե և նեղվել են, բայց ոչ մեկը չի միջամտել ստեղծագործական գործընթացին:

Իսկ Փաշինյանը որոշեց, որ պետք է անպայման միջամտի, գրաքննիչի դիրք գրավի ու...

Իհարկե, այստեղ չենք կարող շրջանցել դերասան Մկրտիչ Արզումանյանի ու սցենարի հեղինակ, ռեժիսոր Տիգրան Գյուլումյանի պահվածքը: Նրանք... սկսեցին արդարանալ Փաշինյանի առաջ՝ մի տեսակ խեղճացած: Իրենք էլ քիչ էր մնում երդվեին, որ ոչ մի «Արևմտյան Հայաստան» չկա ու չի եղել, ու ընդհանրապես՝ Փաշինյանը միշտ ու ամեն ինչում ճիշտ է: Անկեղծ ասած, դա ամենահաճելի տեսարաններից չէր, մեղմ ասած: Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է՝ ընդհանրապես մեր մտավորականության որոշակի շրջանակների պահվածքի տեսանկյունից: Այս հարցին անդրադարձել ենք, դեռ էլի կանդրադառնանք: Հիմա վերադառնանք հիմնական ասելիքին: Իրականում ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, բացի վերոնշյալ «միջամտությունից»: Մինչ այս հարցին անդրադառնալը մի կարճ պահ վերադառնանք խորհրդային անցյալ: Ասում են, որ երբ Թուրքիան դժգոհել է խորհրդային կառավարությանը, թե ձեր հանրապետություններից մեկի գերբի վրա պատկերված է Արարատ լեռը, մինչդեռ այն ԽՍՀՄ տարածքում չէ, հետևել է խայթող պատասխան, որ թուրքական դրոշի վրա էլ լուսինն է պատկերված, որը ձեր տարածքում չէ...

Իսկ, այ, Հայաստանի մուտքի կամ ելքի ժամանակ անձնագրում դրվող սահմանանշանի վրայից Փաշինյանի իշխանությունը որոշել է ջնջել Արարատ լեռան պատկերը: Փաշինյանի կառավարությունն է նման որոշում ընդունել, որը կկիրառվի նոյեմբերի 1-ից:

Քպականները նետվել են այդ անհեթեթությունը հիմնավորելու և է՛լ ավելի անհեթեթ «բացատրություններ» են տարածում:

Դա ևս բուռն արձագանքներ է հարուցել:

Իսկ երբ այս ամենը դիտարկում ես ընդհանրության մեջ և ավելի լայն ընդգրկմամբ, ապա չես կարող չնկատել, որ տեղի է ունենում Փաշինյանի իշխանության կողմից թուրքական նախապայմանների իրականացման պրոցեսների արագացում: Իսկապես, պրոցեսներն արագացել են, ինչը ևս ունի իր տրամաբանական բացատրությունը: Եթե խիստ հակիրճ, ապա Փաշինյանն իր իշխանությունը կարող է վերարտադրել, եթե ունենա Թուքիայի ու Ադրբեջանի աջակցությունը: Թե՛ Անկարան, թե՛ Բաքուն Փաշինյանից ունեն ինչպես փոխհամաձայնեցված, այնպես էլ՝ առանձին պահանջներ, նախապայմաններ, և նրան շտապեցնում են բավարարել այդ պահանջները:

Արագացման մեկ այլ հնարավոր պատճառ կարող է լինել նաև այն, որ տարածաշրջանում հնարավոր են նոր զարգացումներ, ուստի Անկարան և Բաքուն շտապում են «պոկել» որքան հնարավոր է ավելին:

Իսկ մենք թերևս սպասում ենք, թե Փաշինյանի կառավարությունը երբ, որ օրն է հատուկ որոշմամբ արգելելու Արցախ, Արևմտյան Հայաստան, Վան, Մուշ, Սասուն տեղանունների գործածությունը, գրականությունից, գեղարվեստական գործերից դրանք ջնջելու:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ու իր քպական թիմը այդ «արագացման» մեջ պարզապես ջնջում են Հայոց պատմությունը: Այսինքն, ջնջելու փորձեր անելով գալիս էին ու հիմա պարզապես արագացրել են պրոցեսը: Տարիներ շարունակ դրան ձգտել են Թուրքիան ու Ադրբեջանը: Չի հաջողվել: Հիմա նաև Հայաստանի գործող իշխանություններն են դա փորձում: Մնում է մի հարց՝ հայ ժողովուրդը կհանդուրժի՞ դա, թույլ կտա՞ ջնջել իր պատմությունը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular