Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արագացված ռեժիմով փորձում են ջնջել պատմությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը, որ ինքզինքը հռչակեց կառավարություն, անցած հանգստյան օրերին ապահովեց հանրային լայնարձակ քննարկումների հերթական թեմատիկ հագեցվածությունը: Այդ շարքում, ինչ խոսք, ամենից տպավորիչը Փաշինյանի շենշող բեմելն էր: Տեղյակ եք, հարկավ, կառավարություն-Փաշինյանը գնացել էր Բյուրական, «ՀանդԱրտ» մշակութային այգի՝ բացօթյա «Ցանկապատ» ներկայացումը (ըստ Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի) դիտելու:

Փաշինյանին, պետք է նկատել, ներկայացման բովանդակությունը սարսափելի դուր չէր եկել, որովհետև այնտեղ «Արևմտյան Հայաստանի» հետ կապված ակնարկներ կան: Ու ներկայացումից հետո տեսախցիկների առաջ բարձրաձայնել էր իր դժգոհությունը՝ հարձակվելով դերասանների ու ներկայացման ռեժիսոր ու նաև պիեսի սցենարի հեղինակի վրա, թե՝ այսօր պիտի մեր ցանկապատները դնենք, որ այն սահմանափակի ուրիշներին՝ անցնել այս կո՞ղմը, այս ուղերձը հստակ չասացիք... Մեկ էլ թե՝ Բյուրականում նստած՝ Արևմտյան Հայաստան ենք լացում, բայց չենք հասկանում, որ Բյուրականն էլ է Հայաստան...

Մի խոսքով, մեծն թատերագետի բոլոր «մարգարիտներն» այստեղ չմեջբերենք: Թեպետ մի հատկանշական դրվագ էլ է եղել, ըստ ականատեսների: Երբ ներկայացումից հետո Փաշինյանը տարակուսել է, թե՝ ի՞նչ, էս հուզականության հետևությունը ո՞րն ա, հանդիսատեսներից մի կին վրա է բերել. «Պետք է սիրել հայրենիքն ու պայքարել յուրաքանչյուր սանտիմետրի համար»:

Այդ պատասխանն էլ դուր չի եղել Փաշինյանին...

Բայց այս ամենը՝ մի կողմ: Ըստ էության, հանրությունն ինչի՞ ականատես դարձավ: Իսկ հանրությունն ականատես դարձավ պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնողի կողմից հրապարակայնորեն գրաքննության, խոսքի ազատության սահմանափակման, ինչպես Չարենցը կասեր՝ ֆիլիստերության իրականացման:

Հասկանում ենք, որ քպականներին դա կարող է անհավատալի թվալ, բայց նախքան Փաշինյանի կողմից իշխանությունը գրավելը, Հայաստանում եղել է մշակութային կյանք, բեմադրվել են բավականին սուր, անգամ՝ խայթող, սատիրայով հագեցած գործեր, եղել են ներկայացումներ, «ստենդափեր», որոնցում չեն խնայել ինչպես պետական, քաղաքական բարձրաստիճան գործիչներին, այնպես էլ տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ շատ բարձրաստիճան: Հատկանշականն այն է, որ ոչ մեկի մտքով չի անցել գրաքննությամբ զբաղվել, «խմբագրել» ներկայացումները կամ բեմականացումները: Այսինքն, գուցե և նեղվել են, բայց ոչ մեկը չի միջամտել ստեղծագործական գործընթացին:

Իսկ Փաշինյանը որոշեց, որ պետք է անպայման միջամտի, գրաքննիչի դիրք գրավի ու...

Իհարկե, այստեղ չենք կարող շրջանցել դերասան Մկրտիչ Արզումանյանի ու սցենարի հեղինակ, ռեժիսոր Տիգրան Գյուլումյանի պահվածքը: Նրանք... սկսեցին արդարանալ Փաշինյանի առաջ՝ մի տեսակ խեղճացած: Իրենք էլ քիչ էր մնում երդվեին, որ ոչ մի «Արևմտյան Հայաստան» չկա ու չի եղել, ու ընդհանրապես՝ Փաշինյանը միշտ ու ամեն ինչում ճիշտ է: Անկեղծ ասած, դա ամենահաճելի տեսարաններից չէր, մեղմ ասած: Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է՝ ընդհանրապես մեր մտավորականության որոշակի շրջանակների պահվածքի տեսանկյունից: Այս հարցին անդրադարձել ենք, դեռ էլի կանդրադառնանք: Հիմա վերադառնանք հիմնական ասելիքին: Իրականում ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, բացի վերոնշյալ «միջամտությունից»: Մինչ այս հարցին անդրադառնալը մի կարճ պահ վերադառնանք խորհրդային անցյալ: Ասում են, որ երբ Թուրքիան դժգոհել է խորհրդային կառավարությանը, թե ձեր հանրապետություններից մեկի գերբի վրա պատկերված է Արարատ լեռը, մինչդեռ այն ԽՍՀՄ տարածքում չէ, հետևել է խայթող պատասխան, որ թուրքական դրոշի վրա էլ լուսինն է պատկերված, որը ձեր տարածքում չէ...

Իսկ, այ, Հայաստանի մուտքի կամ ելքի ժամանակ անձնագրում դրվող սահմանանշանի վրայից Փաշինյանի իշխանությունը որոշել է ջնջել Արարատ լեռան պատկերը: Փաշինյանի կառավարությունն է նման որոշում ընդունել, որը կկիրառվի նոյեմբերի 1-ից:

Քպականները նետվել են այդ անհեթեթությունը հիմնավորելու և է՛լ ավելի անհեթեթ «բացատրություններ» են տարածում:

Դա ևս բուռն արձագանքներ է հարուցել:

Իսկ երբ այս ամենը դիտարկում ես ընդհանրության մեջ և ավելի լայն ընդգրկմամբ, ապա չես կարող չնկատել, որ տեղի է ունենում Փաշինյանի իշխանության կողմից թուրքական նախապայմանների իրականացման պրոցեսների արագացում: Իսկապես, պրոցեսներն արագացել են, ինչը ևս ունի իր տրամաբանական բացատրությունը: Եթե խիստ հակիրճ, ապա Փաշինյանն իր իշխանությունը կարող է վերարտադրել, եթե ունենա Թուքիայի ու Ադրբեջանի աջակցությունը: Թե՛ Անկարան, թե՛ Բաքուն Փաշինյանից ունեն ինչպես փոխհամաձայնեցված, այնպես էլ՝ առանձին պահանջներ, նախապայմաններ, և նրան շտապեցնում են բավարարել այդ պահանջները:

Արագացման մեկ այլ հնարավոր պատճառ կարող է լինել նաև այն, որ տարածաշրջանում հնարավոր են նոր զարգացումներ, ուստի Անկարան և Բաքուն շտապում են «պոկել» որքան հնարավոր է ավելին:

Իսկ մենք թերևս սպասում ենք, թե Փաշինյանի կառավարությունը երբ, որ օրն է հատուկ որոշմամբ արգելելու Արցախ, Արևմտյան Հայաստան, Վան, Մուշ, Սասուն տեղանունների գործածությունը, գրականությունից, գեղարվեստական գործերից դրանք ջնջելու:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ու իր քպական թիմը այդ «արագացման» մեջ պարզապես ջնջում են Հայոց պատմությունը: Այսինքն, ջնջելու փորձեր անելով գալիս էին ու հիմա պարզապես արագացրել են պրոցեսը: Տարիներ շարունակ դրան ձգտել են Թուրքիան ու Ադրբեջանը: Չի հաջողվել: Հիմա նաև Հայաստանի գործող իշխանություններն են դա փորձում: Մնում է մի հարց՝ հայ ժողովուրդը կհանդուրժի՞ դա, թույլ կտա՞ ջնջել իր պատմությունը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում
Ամենադիտված