ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ավտոբուս ՊԱԶ-իկ

ՖՈՏՈ

ՊԱԶ-672-ը լեգենդար փոքր ավտոբուս է, որը արտադրվել է Պավլովսկի ավտոբուսային գործարանի կողմից 1967-ից մինչև 1989 թվականները։ Այն փոխարինել էր ՊԱԶ-652 մոդելին և դարձել ԽՍՀՄ ամենատարածված ավտոբուսներից մեկը՝ ավելի քան 288 հազար միավոր ընդհանուր «շրջանառությամբ»։

ՊԱԶ ավտոբուսը ժողովրդականություն է ձեռք բերել իր բազմակողմանիության շնորհիվ․ այն օգտագործվել է արվարձանային երթուղիներում, գյուղական վայրերում, որպես ծառայողական մեքենա, երթուղային տաքսի, շարժական լաբորատորիաներ և նույնիսկ որպես կատաֆալկ։

Այն ստեղծվել է վագոնի նմանությամբ՝ մոնոլիտ թափքով և երկու պնևմատիկ դռներով։ Դրա շարժիչը ZMZ-672-ն է՝ ութ մխոցանի, V-աձև բենզինային շարժիչ՝ 4.25 լիտր ծավալով և 115 ձիաուժ հզորությամբ։ Ավտոբուսն ուներ տերևային զսպանակային կախոց ամորտիզատորներով, թմբուկային արգելակներ վակուումային ուժեղացուցիչով։

Ավտոբուսն ուներ 7.15 մետր երկարություն, 2.44 մետր լայնություն և մոտ 3 մետր բարձրություն։ Լեգենդար ՊԱԶ–իկը կարող էր տեղավորել 23 նստած ուղևոր, բայց իրականում նրա մեջ կարող էին խցկվել մինչև 45, իսկ երբեմն ավելի քան 60 ուղևոր՝ հաշվի առնելով կանգնած տեղերի առկայությունը։

Շահագործման երկար տարիների ընթացքում ՊԱԶ-672-ը դարձել է իր դարաշրջանի իսկական խորհրդանիշ։ Այն մինչ օրս էլ նկարահանվում է ֆիլմերում, հավաքորդները պատրաստում են հայտնի ավտոբուսի մասշտաբային մոդելներ, իսկ էնտուզիաստները վերականգնում են պահպանված մեքենաները։

Այնուամենայնիվ, չնայած դրան, 672-րդը ձեռք է բերել, մեղմ ասած, ոչ այնքան դրական մականուն։ Խորհրդային տարիներին շատերը բացահայտ ծաղրում էին ՊԱԶ–իկը և անվանում այն «ցատկող»։ Կարո՞ղ եք կռահել, թե ինչու։ Իրականում պատասխանը պարզ է։ Ավտոբուսը այդ մականունը ստացել է կոշտ զսպանակային կախոցի և նստատեղերի, ինչպես նաև կարճ անիվային բազայի պատճառով։ Նման առանձնահատկությունների հետևանքով ՊԱԶ–իկով երթևեկելը հաճախ շատ անհարմար էր․ ուղևորները անընդհատ բողոքում էին ցնցումներից և բնորոշ «ցատկերից»։

Ահա այդպես էլ այդ մականունն է կպել նրան, չնայած մեզ մոտ՝ Հայաստանում, ընդունված էր ավելի պարզ ու տիպիկ մականունը՝ ՊԱԶ–իկ։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular