ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում մшհապատժի են դատապարտվել չորս անձ՝ իսրայելական Մոսադի հետ համագործակցության մեղադրանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի հյուսիս-արևմտյան շրջանում գործող Հեղափոխական դատարանը մահապատժի է դատապարտել չորս անձի՝ Իսրայելի Մոսադ լրտեսական ծառայության հետ համագործակցելու և Թել Ավիվի ռեժիմին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեղադրանքով։

Արևմտյան Ատրպատականի նահանգի գլխավոր դատախազ Նասեր Աթաբատին հայտնել է, որ մեղադրյալները նկարահանել և տեսանկարահանել են Իսլամական Հանրապետության կարևոր գաղտնի օբյեկտների կենտրոնները՝ այդ տվյալները փոխանցելով Իսրայելի հետախուզությանը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել նաև՝ հատուկ SIM քարտեր և հեռախոսներ ձեռք բերելու, Մոսադի գործակալների հետ գաղտնի կապ հաստատելու, ինչպես նաև Թեհրանում, Ուրմիայում, Շահրուդում և Իսֆահանում պայթյուններ և հրկիզումներ իրականացնելու համար։

Ըստ մեղադրանքի, այս անձինք մասնակցել են Իրանի ռազմական օբյեկտների, ամրոցների և կարևոր   հաստատությունների նույնականացման գործընթացներին՝ ի շահ Իսրայելի բանակի, և որպես փոխհատուցում ստացել են կրիպտոարժույթով վճարումներ։

Դատարանի կողմից ներկայացված փաստաթղթերը վկայում են, որ կա ուղիղ կապ Մոսադի և այդ անձանց միջև։ Նրանք դատապարտվել են մահապատժի՝ ըստ «Սիոնիստական ռեժիմի թշնամական գործողությունների դեմ պայքարի մասին» օրենքի 6-րդ հոդվածի։

Աթաբատին ընդգծել է, որ Իրանի դատական իշխանությունները վճռական և կանխարգելիչ քայլեր են ձեռնարկելու այն անձանց դեմ, ովքեր վտանգում են երկրի հանրային և ազգային անվտանգությունը՝ գործելով թշնամիների շահերի օգտին։

Նա հավելել է, որ Իրանի դատական համակարգը շարունակելու է անզիջում կերպով պաշտպանել 1979 թվականի Իսլամական հեղափոխության արժեքներն ու ազգային շահերը։

Անի Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular