ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


71,5 տոկոսը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ փորձել են և՛ քաղաքացիներին, և՛ միջազգային հանրությանը համոզել, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Որոշ դեպքերում Նիկոլ Փաշինյանին նույնիսկ հաջողվել է «ժողովրդավարության բաստիոնի» մասին հայտարարություններով ապահովել սեփական հակաժողովրդավարական կառավարման քողածածկույթը՝ պնդելով, թե կալանավորված ընդդիմադիրները քաղաքական բանտարկյալներ չեն։ Սակայն հայ հասարակությունն արդեն վաղուց լուրջ չի վերաբերվում այդ թեզերին․ օրեցօր ավելի է ամրապնդվում այն գիտակցումը, որ Հայաստանում իրականում քաղբանտարկյալներ կան։

GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցումների վերջին տվյալները դրա վառ ապացույցն են։ Օգոստոսի 25-30-ը անցկացված սոցիոլոգիական հարցման շրջանակում 1101 քաղաքացիներից 62 տոկոսը դրական է պատասխանել հարցին՝ «Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն», 18 տոկոսը տվել է բացասական պատասխան, իսկ 20 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարցվածների մեծ մասը՝ 71,5 տոկոսը, բարերար և գործարար Սամվել Կարապետյանին համարել է քաղբանտարկյալ։ Բագրատ Սրբազանին քաղբանտարկյալ է համարում 38,5 տոկոսը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ 37,8 տոկոսը։

Հարցումն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանի կալանավորմանը և իշխանությունների գործելակերպին քաղաքացիների վերաբերմունքին։ Պարզվել է, որ միայն 12,6 տոկոսն է դրական գնահատում գործարարի ձերբակալությունը, 5,9 տոկոսը՝ «ավելի շուտ դրական»։ «Ավելի շուտ բացասական» են համարել 16,4 տոկոսը, իսկ 48 տոկոսն ամբողջությամբ բացասական է վերաբերվում։ Ընդհանուր առմամբ, 64,4 տոկոսը քննադատում է Կարապետյանի կալանավորումը, ինչը բավական բարձր և մտահոգիչ ցուցանիշ է իշխանությունների համար։

Հիշեցնենք, Սամվել Կարապետյանը հայտնվեց իշխանությունների և իրավապահների թիրախում Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց ընդամենը ժամեր անց։ Ոստիկանությունը շրջափակեց ու խուզարկեց նրա առանձնատունը, իսկ հաջորդ օրը գործարարը կալանավորվեց։ Դրան հաջորդեց Հայաստանի ամենամեծ մասնավոր ակտիվի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ապօրինի պետականացման գործընթացը։

Այսօր էլ Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ․ դատարանները պարբերաբար երկարաձգում են նրա կալանքը՝ ավելացնելով ապօրինությունների շարքը։ Այնուամենայնիվ, նույնիսկ կալանավայրում նա շարունակում է իր բարեգործական և գործարար նախաձեռնությունները, որոնք դրական են ընդունվում հասարակության կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular