Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

71,5 տոկոսը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ փորձել են և՛ քաղաքացիներին, և՛ միջազգային հանրությանը համոզել, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Որոշ դեպքերում Նիկոլ Փաշինյանին նույնիսկ հաջողվել է «ժողովրդավարության բաստիոնի» մասին հայտարարություններով ապահովել սեփական հակաժողովրդավարական կառավարման քողածածկույթը՝ պնդելով, թե կալանավորված ընդդիմադիրները քաղաքական բանտարկյալներ չեն։ Սակայն հայ հասարակությունն արդեն վաղուց լուրջ չի վերաբերվում այդ թեզերին․ օրեցօր ավելի է ամրապնդվում այն գիտակցումը, որ Հայաստանում իրականում քաղբանտարկյալներ կան։

GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցումների վերջին տվյալները դրա վառ ապացույցն են։ Օգոստոսի 25-30-ը անցկացված սոցիոլոգիական հարցման շրջանակում 1101 քաղաքացիներից 62 տոկոսը դրական է պատասխանել հարցին՝ «Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն», 18 տոկոսը տվել է բացասական պատասխան, իսկ 20 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարցվածների մեծ մասը՝ 71,5 տոկոսը, բարերար և գործարար Սամվել Կարապետյանին համարել է քաղբանտարկյալ։ Բագրատ Սրբազանին քաղբանտարկյալ է համարում 38,5 տոկոսը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ 37,8 տոկոսը։

Հարցումն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանի կալանավորմանը և իշխանությունների գործելակերպին քաղաքացիների վերաբերմունքին։ Պարզվել է, որ միայն 12,6 տոկոսն է դրական գնահատում գործարարի ձերբակալությունը, 5,9 տոկոսը՝ «ավելի շուտ դրական»։ «Ավելի շուտ բացասական» են համարել 16,4 տոկոսը, իսկ 48 տոկոսն ամբողջությամբ բացասական է վերաբերվում։ Ընդհանուր առմամբ, 64,4 տոկոսը քննադատում է Կարապետյանի կալանավորումը, ինչը բավական բարձր և մտահոգիչ ցուցանիշ է իշխանությունների համար։

Հիշեցնենք, Սամվել Կարապետյանը հայտնվեց իշխանությունների և իրավապահների թիրախում Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց ընդամենը ժամեր անց։ Ոստիկանությունը շրջափակեց ու խուզարկեց նրա առանձնատունը, իսկ հաջորդ օրը գործարարը կալանավորվեց։ Դրան հաջորդեց Հայաստանի ամենամեծ մասնավոր ակտիվի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ապօրինի պետականացման գործընթացը։

Այսօր էլ Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ․ դատարանները պարբերաբար երկարաձգում են նրա կալանքը՝ ավելացնելով ապօրինությունների շարքը։ Այնուամենայնիվ, նույնիսկ կալանավայրում նա շարունակում է իր բարեգործական և գործարար նախաձեռնությունները, որոնք դրական են ընդունվում հասարակության կողմից։

Գողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԹրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնումԱրագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԹրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանելԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցըԴավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ըԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը Վիեննայի միջազգային փառատոնն որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներին VAR-ը քնած էր, դա ակնհայտ կարմիր քարտ էր. Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը «Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում 2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել է Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելուՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով 9 ամիսների ընթացքում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ. ՊԵԿ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան Ճգնաժամերի պատճառով Ֆրանսիան դարձել է Եվրոպայի նոր «հիվանդ մարդը»․ Politico Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարով բшխվել է խոշոր եղջերավոր անասունին, որը տեղում սատկել է Վինիսիուսը ծաղրել է «Բարսելոնա»-ին Էլ Կլասիկոյում «Ռեալ»-ի տարած հաղթանակից հետո Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով Վեհափառն ընդունել է Նորվիչի թեմակալ առաջնորդին և գոհունակությամբ անդրադարձել Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին Ռուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները. Պեսկով Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան Վիզայի հետ կապված խարդախություն կատարողները հետագայում կզրկվեն վիզա ստանալու իրավունքից․ ԱՄՆ դեսպանություն Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում
Ամենադիտված