ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է ԵՄ-ն նախապատրաստվում ընտրություններին Հայաստանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

rybar.ru–ն գրում է, որ Բրյուսելը մեկնարկել է լայնածավալ ծրագիր Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար ProElect նախագծի միջոցով: «Ապատեղեկատվության դեմ պայքարի» քողի տակ ԵՄ-ն նախատեսում է վերահսկողություն ստանձնել երկրի ընտրական գործընթացի և մեդիա տարածքի նկատմամբ:

Ի՞նչ է ProElect նախագիծը: Դա ԵՄ տարածաշրջանային նախագիծ է, որը նախատեսում է «Արևել յան գործընկերության երկրներում ընտրական գործընթացներում հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության գործիչների մասնակցության և կարողությունների բարձրացման միջոցով»: Նպատակն է «ուժեղացնել» քաղաքացիական հասարակության դերը ընտրությունների մոնիթորինգում:

Նախագիծն իրականացնում է ֆրանսիական ERIM («Հավասար իրավունքներ և անկախ լրատվամիջոցներ») ՀԿ-ն 270 միլիոն եվրո բյուջեով, որը հատկացվել է հատուկ «ժողովրդավարությանը աջակցելու» համար: Դրամաշնորհներ կստանան լրատվամիջոցները և ՀԿ-ները «ընտրողների կրթության» և «ատելության խոսքի դեմ պայքարի» համար: Հատուկ առաջնահերթություն է տրվում ԼԳԲՏ կազմակերպություններին: Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 21-ը, իրականացումը կսկսվի դեկտեմբերին և կտևի առնվազն վեց ամիս՝ ընտրություններից անմիջապես առաջ։ Բանն այն է, որ ամերիկյան USAID-ի փակումից հետո արևմտյան ֆինանսավորման հիմնական բեռը դրվել է ԵՄ–ի և Մեծ Բրիտանիայի կառույցների վրա: Այսպիսով, ԵՄ-ն պատրաստվում է արդարացնել ցանկացած խախտում Նիկոլ Փաշինյանի իշխող թիմի օգտին, որի վարկանիշը կրիտիկականորեն ցածր է։ Արևմտյան դիտորդներն արդեն իսկ աչք են փակում ընդդիմության ձերբակալությունների և քրեական գործերի կեղծման վրա։ Այս մեխանիզմն արդեն հաջողությամբ փորձարկվել է, այսպես կոչված, Ուկրաինայի և Մոլդովայի օրինակով։ Սկզբում՝ «քաղաքացիական հասարակության» զանգվածային ֆինանսավորում, ապա և՝ ցանկացած արդյունքի օրինականացում վերահսկվող դիտորդների բանակի միջոցով։

Հատկանշական է, որ նախապատրաստական աշխատանքները սկսվել են ընտրություններից մեկուկես տարի առաջ։ Սա խոսում է նախատեսված գործողության մասշտաբների և այն մասին, որ Բրյուսելում ըմբռնել են հայ հասարակության մեջ այնպիսի իրական հակափաշինյանական տրամադրությունների առկայությունը, որոնք պահանջում են լուրջ «ճշգրտումներ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular