ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Աֆղանստանի հետ. պատմության այս օրը (05 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բարեգործության միջազգային օր, Հնդկաստան՝ Ուսուցչի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1899 - ծնվել է թատերագետ, գրականագետ, արվեստաբան Սարգիս Մելիքսեթյանը։
1904 - ծնվել է գեղարվեստական խոսքի վարպետ Սուրեն Քոչարյանը։
1915 - Մուսա լեռան հերոսամարտում հորիզոնում ռազմանավ է երևացել։ Պարզվել է, որ դա ֆրանսիական «Գիշեն» հածանավն է, որ պարեկություն էր կատարում Միջերկրական ծովի այդ մասում։ Հայերը նավապետից օգնություն են խնդրել։
1923 - ծնվել է արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը՝ «Ավետիք Իսահակյան» արձանի ստեղծողը։
1931 - ծնվել է դերասան Լեոնարդ Սարգսյանը («Թթենի», «Պատահար հուլիսին»)։
1943 - ծնվել է ճարտարապետ, ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանը։
1948 - ծնվել է կրկեսային ճանաչված գործիչ Սոս Պետրոսյանը։
1948 - վախճանվել է հայազգի խորհրդային ֆիզիոլոգ, հոգեբան և բժիշկ Գրիգոր Կեկչեևը։
1963 - ծնվել է թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր Աննա Էլբակյանը։
1979 - վախճանվել է դերասան և թատերական ռեժիսոր Էդուարդ Մուրադյանը։
1989 - վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և երաժիշտ Պարույր Մասիկյանը։
1996 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Աֆղանստանի հետ։
2001 - ԼՂՀ-ում կայացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
2004 - Երևանում ստեղծվել է «Նարեկացի» արվեստի միությունը։
2006 - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսը պարգևատրվել է «Մխիթար Գոշ»-ի մեդալով։
2008 - Իտալիայում կայացած աշխարհի տարբեր ազգերի ու տարբեր ժանրերի մրցույթում աշխարհում իր գործիքը լավագույնս տարածելու համար հայազգի հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանն արժանացել է առաջին «Ֆրանցիսկո» կոչվող մրցանակին։
2011 - Wikileaks կայքը հրատարակել է ամերիկյան դեսպանատան գաղտնի փաստաթուղթը, որտեղ նշվում է, որ «2008-ին Տեր-Պետրոսյանը ստացել էր ոչ թե 21, այլ 30-35 տոկոս ձայներ» և «Հարկավոր է ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որպեսզի ընտրությունների երկրորդ փուլ հայտարարվի»։
2023 - վախճանվել է եռակի օլիմպիական չեմպիոն, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ
699 - ծնվել է արաբ իրավագետ և աստվածաբան, հանաֆիականության հիմնադիր Աբու Հանիֆան։
1568 - ծնվել է իտալացի փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ Թոմազո Կամպանելլան։
1666 - մարել է երեք օր շարունակվող Մեծ լոնդոնյան հրդեհը, վառվել են ավելի քան 10 հազար շինություն, և միաժամանակ հայտնի է ընդամենը 16 մահվան դեպքի մասին։
1698 - Ռուսաստանում ցար Պետրոս 1-ինը մորուք կրելու հարկ է սահմանել։
1774 - Միխելսոնի ղեկավարած բանակը Սոլենիկյան բնակավայրի մոտ վճռական պարտության է մատնել Եմելյան Պուգաչովի բանակին։
1800 - Բրիտանիան զավթել է Մալթան։
1857 - վախճանվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա և սոցիոլոգ, պոզիտիվիզմի նախահայր հանդիսացող Օգյուստ Կոնտը։
1862 - անգլիացի օդագնացներ Գլեյշերը և Կոքսվիլլը օդապարիկով բարձրացել են այդ ժամանակ ռեկորդային համարվող 9 կիլոմետր։
1885 - ԱՄՆ-ում Ջեկ Գամերի ավտոսպսարկման կետում առաջին անգամ տեղադրվել է բենզինի պոմպ։
1905 - կնքվել է Պորտսմուտյան պայմանագիրը, որով ավարտվել է ռուս-ճապոնական պատերազմը։
1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում Մառնա գետի մոտ սկսվել է 7 օր տևած պատմության ամենամեծ ճակատամարտերից մեկը․ երկու կողմերից ճակատամարտին մասնակցել են մոտ 2 միլիոն զինվոր։
1918 - Ռուսաստանի սովնարկոմի դեկրետով սկսվել է կարմիր տեռորը։
1940 - «Պիոներական պրավդա» թերթում տպագրվել է Արկադի Գայդարի «Թիմուրը և նրա թիմը» վեպի առաջին հատվածը։
1941 - նացիստական Գերմանիան ամբողջովին օկուպացրել է Էստոնիան։
1946 - ծնվել է տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, Queen խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին (իրական անունը՝ Ֆարուխ Բուլսարա)։
1972 - Պաղեստինյան ահաբեկչական «Սև սեպտեմբեր» կազմակերպությունը պատանդ է վերցրել Մյունխենի օլիմպիական խաղերին մասնակցող իսրայելցի մարզիկներին, որի արդյունքում զոհվել են Իսրայելի հավաքականի 11 մարզիկ և մեկ գերմանացի ոստիկան։
1977 - ՆԱՍԱ-ն տիեզերք է ուղարկել «Վոյաջեր-1» միջմոլորակային կայանը, որը մինչ օրս տիեզերքում է։
1981 - գրանցվել է առաջին ասիացու մահը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ից։
1997 - վախճանվել է ալբանական ծագմամբ կաթոլիկ միանձնուհի, աշխարհահռչակ բարեգործ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզան։
2022 - Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել պայթյուն, զոհվել են ավելի քան 10 մարդ, այդ թվում դեսպանատան աշխատակիցներ։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular