ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրեցի հեռացատկորդ Ռոբերտ Էմիյանը դարձել է Եվրոպայի ռեկորդակիր. պատմության այս օրը (04 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տեկվանդոյի միջազգային օր, Արգենտինա՝ Ներգաղթյալի օր, Հայաստան՝ Փրկարարի օր, Իրան՝ Կոոպերացիայի օր, Մոլդովա՝ Մաքսային աշխատողի օր, Ռուսաստան՝ Միջուկային ապահովման մասնագետների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1829 - վախճանվել է ռուսական բանակի հայազգի գեներալ, իշխան Վալերիան Մադաթովը:
1928 - ծնվել է տեխնիկական կիբեռնետիկայի գծով խորհրդահայ գիտնական Կարլեն Աբգարյանը:
1947 - ծնվել է բանաստեղծ և արձակագիր Վիկտոր Հովսեփյանը:
1946 - վախճանվել է ռեժիսոր, դերասան Արշակ Բուրջալյանը:
1955 - ծնվել է մանկավարժ, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը:
1987 - Գյումրեցի հեռացատկորդ Ռոբերտ Էմիյանը դարձել է Եվրոպայի ռեկորդակիր՝ թռչելով 8 մետր 86 սանտիմետր, ռեկորդը անգերազանցելի է մնացել 30 տարի:
1991 - Հայաստանում պետականացվել է ՀԿԿ-ի ունեցվածքը:
1992 - Ղարաբաղյան պատերազմում հայերը ПЗРК-ով խփել են ադրբեջանական МиГ-21 ինքնաթիռ, օդաչուն գերի է ընկել:
2009 - Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ազատ է արձակվել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:
2013 - ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով:
2018 - Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:
2019 - «Սանիթեքը» վերջնականապես բոյկոտել է Երևան քաղաքի աղբահանությունը, երբ քաղաքապետարանը որոշել է 200 միլիոնով կրճատել ընկերության ֆինանսավորումը: Երևանի աղբի պատասխանատուն այդ որոշմանը հակադրվել է՝ հրաժարվելով աղբահանությունից:
2020 - Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված Հայաստանում մտցված արտակարգ դրությանը փոխարինվել է կարանտինով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ
476 - բարբարոսների առաջնորդ Օդոակրը գահընկեց է արել հռոմեական թագավոր Ավգուստուլին՝ վերջ դնելով Արևմտյան Հռոմեական կայսրությանը:
1715 - վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ Ֆրանսուա Ժիրարդոնը:
1742 - Գալսինգֆորսի շրջանում շվեդ-ռուսական պատերազմի ընթացքում շրջափակման մեջ ընկած շվեդական բանակը կապիտուլացիայի է ենթարկվել:
1768 - ծնվել է ֆրանսիացի դասական գրող, դիվանագետ, ֆրանսիական գրականության մեջ ռոմանտիզմի նախահայր Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը:
1781 - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում իսպանացի 44 վերաբնակիչներ հիմնադրել են Լոս Անջելես քաղաքը:
1802 - գերմանացի լեզվաբան Գեորգ Գրոտեֆենդը աշխարհում առաջին անգամ վերծանել է բաբելոնական սեպագիրը:
1810 - Աբխազիայի կոմս Գեորգի Շավարշիձեն հավատարմության երդում է տվել ռուսական ցարին:
1824 - ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքները:
1837 - Նյու Յորքի համալսարանում Սեմյուել Մորզեն առաջին անգամ ցուցադրել է իր հայտնագործությունը՝ հեռագիրը:
1842 - 284 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է Քյոլնի տաճարի շինարարությունը:
1870 - Ֆրանսիայում գահընկեց է արվել Նապոլեոն 3-րդը և ստեղծվել է Երրորդ հանրապետությունը:
1882 - Նյու Յորքում Թոմաս Էդիսոնը գործարկել է աշխարհում առաջին էլեկտրակայանը և 85 հաճախորդների համար միացրել վճարովի էլեկտրական լուսավորություն:
1885 - Նյու Յորքում բացվել է ԱՄՆ-ում առաջին ինքնասպասարկմամբ սրճարանը:
1888 - ամերիկացի բիզնեսմեն և գյուտարար Ջորջ Իսթմենը ստեղծել է Kodak ընկերությունը և նույն օրը ստացել փաթեթային ֆոտոժապավենի արտոնագիր:
1907 - վախճանվել է նորվեգացի նշանավոր երգահան, երաժշտական գործիչ և խմբավար Էդվարդ Գրիգը:
1909 - Անգլիայում կայացել է բոյսկաուտների առաջին շքերթը:
1938 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակի «Կարմիր Աստղ» թերթում առաջին անգամ օգտագործվել է «Եթե ես մեռնեմ՝ ինձ համարեք կոմունիստ» արտահայտությունը:
1944 - Ֆինլանդիան դադարեցրել է Խորհրդային Միության հետ սկսված պատերազմը:
1969 - ծնվել է վրացի ակադեմիկոս և քաղաքական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
1975 - առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հաղորդումը:
1985 - Իսրայելում շրջանառության մեջ է մտցվել նոր դրամական միավոր՝ շեկելը:
1989 - վախճանվել է բելգիացի գրող, դետեկտիվ-հոգեբանական ժանրի նշանավոր ստեղծագործող Ժորժ Սիմենոնը:
1991 - Կիևի Գերագույն ռադայի շենքի վրա առաջին անգամ բարձրացվել է կապույտ-դեղին դրոշը:
1997 - վախճանվել է անգլիացի գիտնական-հոգեբան Հանս Յուրգեն Այզենկը, որը հանդիսանում է ինտելեկտի որոշման IQ թեստի ստեղծողը:
1998 - Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը հիմնել են Google-ը:
1999 - Դաղստանի Բույնակսկ քաղաքում տեղի է ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 64 մարդ, վիրավորվել՝ 165-ը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular