ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական սրբապղծությունը, վանդալիզմ են իրականացրել 4-օրյա երեխայի գերեզմանին․ Shamshyan

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ օգոստոսի 30-ին, հերթական սրբապղծության դեպքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Գետառատ բնակավայրի բնակիչները, այցելելով գյուղի գերեզմանատուն, հայտնաբերել են, որ ստահակը կամ ստահակները հերթական անգամ սրբապղծություն են իրականացրել այս տարի մահացած 4-օրյա աղջնակի շիրիմի նկատմամբ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հարազատները իրենց զայրույթն էին արտահայտում կատարվածի համար ու ասում էին․ «Մարդ ի՞նչ աստիճանի թուրքից բեթար լինի, որ ձեռքը գնա ու երկրորդ անգամ նման սրբապղծություն ու վանդալիզմ իրականացնի։
4-օրյա աղջկան հուղարկավորել ենք էստեղ ու պատրաստվում էինք նաև քար դնեինք, բայց հունիսին հերթական անգամ այցելեցինք շիրիմին ու տեսանք, որ երեխայի անունով հուշատախտակը չկա, ման եկանք ու հայտնաբերեցինք մի քանի գերեզման այն կողմ՝ ջարդած։

Մտածեցինք աղմուկ չբարձրացնենք, երևի ինչ-որ մեկը հիմարություն է արել ու նոր հուշատախտակ պատվիրեցինք, տեղադրեցինք, հինն էլ թողեցինք գերեզմանի մոտ։ Երեկ եկանք երեխայի շիրիմին ու մնացինք ապշած, քանի որ այն կոտրել էին, ինչը արդեն մեզ մոտ լուրջ կասկած է հարուցել, որ միտումնավոր են անում։

Ամբողջ գյուղով, ով իմացավ այս մասին, զայրացած են։

Բոլորս ոչ միայն դատապարտում ենք կատարվածը, այլ նաև ուզում ենք հավատալ, որ Արտաշատի ոստիկանությունը կհայտնաբերի այդ տականքին կամ տականքներին, ովքեր նման զազրելի քայլի են դիմել։

Ճիշտն ասած, այդքան էլ հույս չունենք, որ իրավապահները կհայտնաբերեն։

Հիմա ի՞նչ անենք, ամբողջ գիշեր հո հերթապահություն չենք իրականացնելու էստեղ։ Իրավապահները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն ու հայտնաբերեն այդ ոչնչություններին»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի մասին արդեն տեղյակ են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում։ Մնում է, որ ցուցաբերեն սրտացավ մոտեցում և դեպքը բացահայտեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular