ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսպանիան հայտնել է, որ անտառային հրդեհները գրեթե մարել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսպանիան գրեթե հաղթահարել է անտառային հրդեհները, որոնք այս ամիս ընդգրկել էին ամբողջ երկիրը և խլել չորս մարդու կյանք։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Վիրխինիա Բարկոնեսը։

«Դրանք գնալով քչանում են, և ավարտը շատ ավելի մոտ է»,- պետական TVE հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վիրխինիա Բարկոնեսը։

Սակայն, ըստ նրա, մնացած օջախները դեռևս շատ «նենգ» են, և «վերջին ճիգ կպահանջվի՝ վերջ դնելու այս սարսափելի իրավիճակին»։

Ըստ Անտառային հրդեհների մասին եվրոպական տեղեկատվական համակարգի, իսպանացի հրշեջները, որոնց օգնում են ԵՄ այլ երկրներ, շաբաթներ շարունակ պայքարել են կրակի դեմ, որը վերջին երկու շաբաթվա ընթացքում ընդգրկել է ավելի քան 350 000 հեկտար տարածք։

Ամենաշատը տուժել են հյուսիսային և արևմտյան շրջանները՝ Կաստիլիա և Լեոնը, Էստրեմադուրան և Գալիսիան։ Անտառային հրդեհները բռնկվել են սաստիկ շոգերի ժամանակ, որոնք երկրում պահպանվել են երկու շաբաթ շարունակ, ինչի հետևանքով ջերմաստիճանը հասել է 40 աստիճան Ցելսիուսի և ավելի։ Հրդեհների հետ կապված արտակարգ իրավիճակը ուշադրություն է հրավիրել ոչ միայն կլիմայի փոփոխության, այլև այն միտումների վրա, որոնք խոցելի են դարձրել Իսպանիայի գյուղական վայրերը։ Կաստիլիա և Լեոնը տասնամյակներ շարունակ տուժում է գյուղական վայրերից զանգվածային արտահոսքից, բնակչության ծերացումից, գյուղատնտեսության և անասնապահության անկումից, որոնք ժամանակին օգնում էին անտառները մաքուր պահել։ Ուժեղ քամիները, որոնք շաբաթներ շարունակ տարածում էին կրակը, վերջերս թուլացել են։

Բարկոնեսը հայտնել է, որ երկրում դեռևս կա 18 ակտիվ անտառային հրդեհ, և բոլորը, բացի մեկից, դասակարգված են 2-րդ գործառնական մակարդակով, ինչը նշանակում է, որ դրանք վտանգ են ներկայացնում մարդկանց և գույքի համար։ Նա ասել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է Կաստիլիա և Լեոնի հյուսիս-արևմուտքում գտնվող Իգուենյայի հրդեհը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular