ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լունկին. Իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը պետք է ստեղծի նոր, գլոբալիստական Հայաստան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանությունը պահպանելու համար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները պետք է ստեղծեն նոր, գլոբալիստական Հայաստան, որը բաց կլինի նեոլիբերալ արժեքների համար, առանց Ռուսաստանի հետ նախկին կապերի և առանց ժողովուրդների ու կրոնների ընդհանուր ճակատագրի պատմական հիշողության։ Rt.com–ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի կրոնի և հասարակության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ռոման Լունկինը։

«Այս առումով վարչապետի կողմից հայկական եկեղեցու վրա հարձակումը լուծում է բազմաթիվ խնդիրներ. այն թույլ է տալիս գաղափարական արդարացում ունենալ այնպիսի ընդդիմադիր գործիչների, ինչպիսին է Սամվել Կարապետյանը, կալանավորելու համար և, համապատասխանաբար, վերաբաշխել բիզնեսը Փաշինյանի ընկերների օգտին։ Բացի այդ, եկեղեցու ոչնչացումը նաև հնարավորություն է թուլացնելու հասարակության այն հատվածը, որը հավատարիմ է ավանդական քրիստոնեական արժեքներին և որը ամենաշատն է քննադատում Փաշինյանին ղարաբաղի հարցի արմատական լուծման համար», - բացատրել է rt.com-ի զրուցակիցը։

Ինչպես հիշեցրել է Լունկինը, հենց Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած եկեղեցական-քաղաքական շարժումն էր, որը ամենաշատն էր պահանջում վարչապետի հրաժարականը։

«Փաշինյանը իրավունք չունի միջամտել եկեղեցական գործերին, ո՛չ խղճի և կրոնի ազատության միջազգային չափանիշներին, ո՛չ էլ հայկական օրենքներին համապատասխան», - ընդգծել է փորձագետը։

Այժմ, ըստ նրա, վարչապետը բացահայտորեն դեմ է գնում ժողովրդավարությանը, խախտում է կրոնական ազատությունը, կոպտորեն և ցինիկաբար մեղադրանքներ է առաջադրում կաթողիկոսի հասցեին և առաջարկում է փոխել եկեղեցու կանոնադրությունը։ «Հայաստանի ներկայիս առաջնորդը չի հարգում հիերարխիան, բայց ինչ-ինչ պատճառներով կասկածի նշույլ անգամ չկա նրա վիրավորական և ագրեսիվ դիրքորոշման մեջ եկեղեցու նկատմամբ», - հավելել է rt.com-ի զրուցակիցը։

Կրոնագետի խոսքով, հաշվի առնելով եկեղեցու հետապնդման ուկրաինական փորձը, Փաշինյանի ինքնավստահությունը բացատրվում է բացարձակ անպատժելիությամբ և արևմտյան քաղաքական գործիչների կողմից անօրինական գործողություններ կատարելու լուռ և առույգ խրախուսմամբ, որոնք Փաշինյանի դեպքում արդարացվում են «բարձր բարոյականությամբ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular