ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յակով Կեդմի. Ի՞նչ կաներ ԱՄՆ-ը Մեքսիկայի հետ, եթե նա աներ այն, ինչ անում է Ադրբեջանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը Ռուսաստանին սադրելով կրակի հետ է խաղում այն համոզմունքով, որ Մոսկվան չափազանց զբաղված է Ուկրաինայում և չի կարողանա պատասխանել Բաքվին։ Այս մասին «Alpha News»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի «Nativ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին, գրում է politnavigator.news-ը։

«Եթե սա հանգեցնի Ռուսաստանի դեմ կոնկրետ գործողությունների, կոնկրետ ռազմական գործողությունների, սա կլինի այն գիծը, որը Ռուսաստանը չի կարողանա հանդուրժել։ Նրանք կարծում են, որ Ռուսաստանը չի համարձակվի, որ Ռուսաստանը ուժ չունի։ Ի՞նչ կարող է անել Ռուսաստանը։ Հարցն այն է, թե արդյո՞ք նա կհամարձակվի դա անել։ Ռուսաստանը Ադրբեջանում կարող է անել այն, ինչ ուզում է։ Ոչ ոք չի կանգնեցնի նրան։ Իսկ ի՞նչ կաներ ԱՄՆ-ը Մեքսիկայի հետ, եթե նա աներ այն, ինչ անում է Ադրբեջանը։ Կաներ այն, ինչ ուզում են», - ասել Կեդմին։

Նա նշել է, որ Իլհամ Ալիևը կրկնում է Ուկրաինայի և Ֆինլանդիայի սխալները։ «Պատմության մեջ հաճախ է պատահել, որ որևէ երկիր գերագնահատել է իր ուժը և արկածախնդրության է դիմել։ Դա վատ ավարտ է ունեցել նրա համար։ ԽՍՀՄ-ը մի անգամ առաջարկել էր Ֆինլանդիային դուրս բերել իր զորքերը Լենինգրադից։ Ֆինլանդիան հրաժարվել էր։ Դա նրան թանկ նստեց նրա վրա։ Չնայած ԽՍՀՄ-ը շատ հաջող ռազմական գործողություն չի իրականացրել։

Ուկրաինան հրաժարվել է համաձայնության գալ Ռուսաստանի հետ, շարունակում է իր ռուսաֆոբ քաղաքականությունը։ Որտե՞ղ է այժմ Ուկրաինան, ի՞նչ է մնացել դրանից, ո՞ւր է գնում այդ երկիրը։

Սրանք երկու ամենացայտուն օրինակներն են այն մասին, թե ինչպես է երկիրը գերագնահատում իր ուժը և մտածում, որ կարող է», - հիշեցրել է Կեդմին։

Նրա կարծիքով «Ադրբեջանը կրակի հետ է խաղում»։ «Պատմության մեջ Ադրբեջանը երբեք գոյություն չի ունեցել։ ԽՍՀՄ-ն է ստեղծել Ադրբեջանը։ Վրաստան եղել է, Հայաստան եղել է։ Ադրբեջանը երբեք գոյություն չի ունեցել։ Ժողովուրդը տարբեր անուններ է ունեցել։ Եվ հիմա ադրբեջանական ժողովրդի մեծամասնությունը ապրում է Իրանում, այլ ոչ թե Ադրբեջանում։ Սա պատմական զարգացման արդյունք է։ Եղել են ազգեր, որոնց առաջնորդները անխոհեմ քայլեր են արել գերագնահատելով իրենց ուժը, և այդ ազգերը վճարել են դրա համար», – ամփոփել է Կեդմին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular