ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուդչակ. Փաշինյանը շատ խնդիրներ է առաջացրել, Հայաստանը Ուկրաինայի ճանապարհով է գնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց եկեղեցին հզոր ուժ ունի հասարակությանը մոբիլիզացնելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի նման մարդկանց դեմ պայքարելու համար։ Նման կարծիք է rt.com-ին տված հարցազրույցում հայտնել  քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։

Ըստ նրա խնդրահարույց է ոչնչացնել Հայ եկեղեցին, այն աշխարհի ամենահներից մեկն է։ «Եկեղեցին հզոր ուժ ունի հասարակությանը մոբիլիզացնելու և Փաշինյանի նման դևերի դեմ պայքարելու համար։ Նրան խանգարում է Հայ եկեղեցու հավատացյալների և առաջնորդների կամքը», - ասել է քաղաքագետը։

Դուդչակը նշել է, որ Փաշինյանը ծրագրեր ունի «քաղաքական ինտրիգների արդյունքներով» ներկայիս կաթողիկոս Գարեգին II-ին փոխարինելու իր նման մեկով։ Նա արդեն իսկ ունի պատրաստի թեկնածու, նշել է քաղաքագետը։

«Նա պատրաստվում է միջամտել եկեղեցու գործերին։ Փաշինյանը չափազանց շատ խնդիրներ է առաջացրել, ցավալի է, որ Հայաստանին թույլ են տալիս գնալ Ուկրաինայի ճանապարհով», - ամփոփել է Դուդչակը։

Ավելի վաղ, rt.com-ի հետ զրույցում, քաղաքագետ, Ռուսաստանի կառավարությանը կից ֆինանսական համալսարանի դոցենտ Իգոր Սեմենովսկին ասել էր, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են քանդել ազգային հենասյուները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular