ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեդմի. Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հասցրել է պատվի, տարածքների և պետականության կորստի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանը կորցրել է իր պատիվը։ Հայաստանը կորցնում է իր պետականությունը։ Հայաստանը կորցրել է իր տարածքները։ Սա այսօրվա հին հայկական պետության վիճակն է։ Եվ Նիկոլ Փաշինյանն է հասցրել դրան», - ասել է իսրայելցի փորձագետ, «Նատիվ» ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին, գրում է eadaily.com–ը։

Կեդմիի խոսքով այսօր Հայաստանի վարչապետ Փաշինյանն ավելի հեռուն է գնում։ «Նա ոչ միայն վաճառեց երկիրը, վաճառեց նրա ազգային շահերը, հասցրեց նրան ռազմական պարտության և հանձնեց հայկական տարածքները... Նա ձեռք է բարձրացրել Հայ եկեղեցու վրա։ Հայերը երբեք նման բան չեն արել, որ հայը ձեռք բարձրացնի հայկական եկեղեցու վրա։ Սա վերջին բանն է, որ մնացել է հայ ժողովրդին՝ իրենց հին եկեղեցին, առաջին հին քրիստոնեական եկեղեցիներից մեկը: Ամենահին եկեղեցիներ ունեցել են ղպտիները և հայերը։ Եվ հիմա այս այլասերվածը ձեռք է բարձրացրել դրա վրա, ինչպես Զելենսկին ձեռք բարձրացրեց Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու վրա», - ասել է Յակով Կեդմին։

Հիշենք, որ հունիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Telegram ալիքում նշել էր Էջմիածնի Մայր Աթոռի Պատրիարքության «ազատագրման» և Ամենայն հայոց կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու համար ակտիվ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Այդ ծրագիրն իրականացնելու համար հանրապետության կառավարության ղեկավարը նախաձեռնել էր համակարգող խմբի ստեղծումը: Գարեգին Բ կաթողիկոսը և նրա կողմնակիցները ՀԱԵ-ի ներսում և դրա կանոնական սահմաններից դուրս ներկայումս փորձում են հետ մղել իշխանությունների հարձակումը: Նշվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու և պետության բաժանման և միմյանց գործերին փաստացի չմիջամտելու մասին նորմը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular