ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգենտինացի փորձագետ Կաստելոնե. Փաշինյանի օրոք Հայաստանում ի հայտ են եկել մեղմ վերագաղութացման ախտանիշներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սամվել Կարապետյանի և եկեղեցու հետապնդումները Հայաստանում մեղմ վերագաղութացման ախտանիշներ են, կարծում է միջազգային հարաբերությունների արգենտինացի փորձագետ Տադեո Կաստելոնեին։ Sputnik Mundo-ի հետ զրույցում նա նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները միայն ներքին վերակառուցում կամ քաղաքական իշխանությունների և կրոնական ղեկավարության միջև վեճ չեն, գրում է rt.com–ը։

«Սա ավելի խորը աշխարհաքաղաքական պատերազմի տեղական դրսևորում է, որի ընթացքում միաբևեռ արևմտյան աշխարհը բախվում է բազմաբևեռ կարգի ի հայտ եկող սուբյեկտներին։ Գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը և Հայ Առաքելական Եկեղեցու բացահայտ հետապնդումը երկու իրադարձություններ են, որոնք ցույց են տալիս ավելի ու ավելի հստակ օրինաչափություն. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միացել է ազգի ավանդական հիմքերը քանդելուն ուղղված արևմտյան քաղաքականությանը», - ասել է զրուցակիցը։

Փաշինյանը ոչ միայն հետապնդում է հայրենասեր գործարարին, այլ նաև ուղղակիորեն հակադրվում է եկեղեցուն, ընդգծել է Կաստելոնեն։ «Նրա հրապարակային սպառնալիքը՝ Գարեգին Բ-ին Էջմիածնից վտարելու մասին, խորը անհարգալից վերաբերմունք է հայ ժողովրդի հոգևոր հիմքերի նկատմամբ։ Սա աշխարհիկության կամ արդիականացման ցանկության դրսևորում չէ, այլ Հայաստանի պատմական հիշողությունը ջնջելու գիտակցված փորձ», - հավելել է փորձագետը։

Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Եվրոպական ուսումնասիրությունների ամբիոնի պրոֆեսոր Նատալյա Երեմինան rt.com-ին ասել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոսին  հեռացնելու Փաշինյանի ծրագիրը ուղղված է ռազմավարական նպատակներին և երկարաժամկետ հեռանկարներ ունի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular