ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Netflix-ը չի երկարաձգի արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հետ կնքված 100 միլիոն դոլարանոց պայմանագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Netflix-ը որոշել է չերկարաձգել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հետ կնքված 100 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը։ Զույգը պայմանագիր էր ստորագրել 2020 թվականին՝ հինգ տարով։ Այդ ընթացքում նրանք նկարահանել էին մի քանի Netflix-ի նախագծերում: Նրանց ամենահայտնի նախագիծը՝ «Հարրին և Մեգանը» վավերագրական սերիալը, թողարկվել էր 2022 թվականին և ունեցել էր մեծ հաջողություն՝ հավաքելով 64 միլիոն դիտում։ Սակայն վերջին նախագծերը՝ արքայազն Հարրիի մասին «Polo» սերիալը, որը թողարկվել էր 2024 թվականին, ունեցել է ընդամենը 500,000 դիտում, իսկ Մեգան Մարքլի «With Love, Meghan» կենսակերպի շոուն նույնպես չի ունեցել մեծ արձագանք։

People ամսագրի տվյալներով՝ զույգի պայմանագիրը չի երկարաձգվի։ Այս լուրը հայտնվեց այն բանից հետո, երբ The Sun-ը հաղորդեց, որ «պայմանագիրը ավարտված է, այլևս նոր շոուներ չեն ստեղծվի»։ Աղբյուրները նշում են, որ երկու կողմն էլ թշնամանք չունեն, պարզապես համագործակցությունը հասել է իր ավարտին։ Աղբյուրը հավելել է, որ Netflix-ը ստացել է այն, ինչ կարող էր զույգից. առաջին վավերագրական սերիալը մեծ հաջողություն ունեցավ, բայց դրանից հետո բովանդակությունը թուլացավ։ Այնուամենայնիվ, Netflix-ը գոհ է, քանի որ ստացել է մեծ դիտումներ և ստեղծել է ամենաշատ քննարկվող շոուներից մեկը։

Հաղորդվում է նաև, որ Netflix-ի ղեկավարները գիտակցում էին, որ Մեգան Մարքլի առաջնահերթությունը հիմա իր սեփական բրենդն է, և հարթակը չէր ցանկանում երկրորդ պլանում լինել։ Աղբյուրը նշել է, որ պաշտոնական հայտարարություն չի լինի, բայց եթե ապագայում ինչ-որ բան փոխվի, հնարավոր է մեկանգամյա նախագիծ։ Սակայն հատկապես արքայազն Հարրիի համար սա ֆինանսական մեծ կորուստ է։

Նշենք, որ այս տարվա սկզբին Մեգան Մարքլի խոհարարական ծրագիրը լայնորեն քննադատվել էր սոցիալական ցանցերում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular