ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը հաշտեցնում է Ադրբեջանին և Հայաստանին. Իրանն է շատ մտահոգված

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դոնալդ Թրամփի վարչակազմը ակտիվացրել է ջանքերը Հարավային Կովկասում երկու պատերազմող երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգված հակամարտությունը լուծելու համար, գրում է 9tv.co.il–ն։ Հրապարակումների համաձայն կողմերն արդեն մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, և ԱՄՆ-ն առաջարկել է նոր, ոչ ավանդական եղանակ հաղթահարելու հիմնական խոչընդոտներից մեկի՝ Զանգեզուրի միջանցքի հարցը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է վիճարկվող միջանցքի կառավարումը փոխանցել մասնավոր ամերիկյան լոգիստիկ ընկերությանը։ Խոսքը ռազմավարական նշանակություն ունեցող այն տրանսպորտային զարկերակի մասին է, որը պետք է Հայաստանի հարավով կապի Ադրբեջանի հիմնական տարածքային զանգվածը նրա էքսկլավի՝ Նախիջևանի հետ։ Զանգեզուրի միջանցքի երկարությունը մոտ 32 կմ է, և այն անցնում է Սյունիքի հայկական մարզով՝ աշխարհաքաղաքական առանձնահատուկ զգայունության տարածքով։ Բաքվի համար դա ոչ միայն տրանսպորտային նախագիծ է, այլ նաև վաղեմի ռազմավարական նպատակի իրականացում, այն է ստեղծել ցամաքային միջանցք, որը կապում է երկրի տարբեր մասերը առանց կախվածության հայկական ենթակառուցվածքներից։

Հայաստանում, ընդհակառակը, նման նախաձեռնությունը դիտվում է որպես երկրի տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձ: Ավելին, «Զանգեզուրի միջանցք» տերմինը մերժվում է Երևանի կողմից, և կապված Ադրբեջանի տարածքային պահանջների հետ։

ԱՄՆ-ն առաջարկում է փոխզիջումային լուծում՝ 100 տարով երթուղու կառավարումը փոխանցել չեզոք մասնավոր ընկերությանը, որը կապահովի անարգել անցում առանց ինքնիշխանության փոխանցման: Սակայն առաջարկը վիճահարույց է: Երևանը վախենում է, որ նույնիսկ ամերիկյան մասնավոր ընկերությունը կարող է առաջ մղել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերը, իսկ Բաքուն վախենում է, որ Հայաստանը կպահպանի իր վերահսկողության լծակները այդ տարածքում։

Նոր նախաձեռնությունը ամենամեծ մտահոգությունն է առաջացրել Իրանում: Թեհրանը սահմանին ամերիկյան ներկայության ի հայտ գալը համարում է իր շահերի ուղղակի սպառնալիք: Իրանի իշխանությունների կարծիքով, միջանցքի իրականացումը կզրկի երկիրը Հայաստանի և Վրաստանի միջոցով Կովկաս և Ռուսաստան մուտք գործելուց և այդպիսով կմեծացնի Իրանի կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից։ Բացի այդ, Թեհրանը վախենում է, որ լոգիստիկ նախագծի քողի տակ ԱՄՆ-ը կփորձի ամրապնդել իր աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում: Սա դիտվում է որպես կարմիր գիծ, որը Իրանը պատրաստ է պաշտպանել բոլոր միջոցներով։

ԱՄՆ առաջարկը տարածաշրջանում ուժերի փոփոխության ևս մեկ դրսևորում է։ Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերը Թուրքիայի հետ սերտ դաշինքի, ինչպես նաև արտաքին քաղաքականության հաջող ռազմավարության շնորհիվ։ Սա թույլ է տալիս Բաքվին երկխոսության և հնարավոր մերձեցման մեջ ներգրավել նույնիսկ իր ավանդական հակառակորդ Հայաստանին։

Այսպիսով, Անդրկովկասը դառնում է համաշխարհային խաղացողների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերի բախման ասպարեզ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կարող է ոչ միայն վերջ դնել երկարատև հակամարտությանը, այլ նաև նշանավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորության նոր փուլի սկիզբը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular