ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի ատամի մածուկը արգելվել է աշխարհի որոշ երկրներում

ԻՐԱՎՈՒՆՔ

Colgate Total Clean Mint ատամի մածուկն արգելվել է աշխարհի որոշ երկրներում, հաղորդում է SHOT Proverk Telegram ալիքը։

Ալիքի տվյալներով՝ պատճառը բերանի խոռոչի բորբոքման պատճառ է եղել։ Ատամի մածուկը հետ է կանչվել Արգենտինայի, Բրազիլիայի և Էկվադորի շուկաներից։

Սպառողները բողոքել են «ատամի մածուկն օգտագործելուց հետո առաջացած բշտիկներից, խոցերից, այրոցից, այտուցից և ցավից»։

«Բրազիլիայում, որտեղ արտադրվում է ապրանքը, գրանցվել է գրեթե 11,5 հազար բողոք», - ասվում է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular