Հայտնի ատամի մածուկը արգելվել է աշխարհի որոշ երկրներում
ԻՐԱՎՈՒՆՔColgate Total Clean Mint ատամի մածուկն արգելվել է աշխարհի որոշ երկրներում, հաղորդում է SHOT Proverk Telegram ալիքը։
Ալիքի տվյալներով՝ պատճառը բերանի խոռոչի բորբոքման պատճառ է եղել։ Ատամի մածուկը հետ է կանչվել Արգենտինայի, Բրազիլիայի և Էկվադորի շուկաներից։
Սպառողները բողոքել են «ատամի մածուկն օգտագործելուց հետո առաջացած բշտիկներից, խոցերից, այրոցից, այտուցից և ցավից»։
«Բրազիլիայում, որտեղ արտադրվում է ապրանքը, գրանցվել է գրեթե 11,5 հազար բողոք», - ասվում է հաղորդագրության մեջ։