ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են Աբու Դաբիում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 10-ին ավելի քան չորս ժամ բանակցություններ են վարում Աբու Դաբիում, գրում է dw.com–ը: Հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կայքերում հայտնվել են բանակցությունների վերաբերյալ նույնական մամլո հաղորդագրություններ: Փաշինյանը և Ալիևը «նշել են սահմանազատման գործընթացում առաջընթացը» և «հանձնարարել  համապատասխան մարմիններին շարունակել գործնական աշխատանքը այդ ուղղությամբ»: Ինչպես նաև «կողմերը պայմանավորվել են նաև շարունակել երկկողմ բանակցությունները և երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները:

Սա Ալիևի ու Փաշինյանի առաջին անմիջական բանակցություններն են, ավելի վաղ դրանք եղել են կամ միջնորդների մասնակցությամբ, կամ միջազգային գագաթնաժողովների շրջանակներում: Դեռ 2025 թվականի մարտին են Բաքուն և Երևանը պայմանավորվել խաղաղության համաձայնագրի շուրջ: Այնուամենայնիվ, այն  դեռ ստորագրված չէ: Դա տեղի չի ունեցել նաև Աբու Դաբիում:

«Այս հանդիպումը տեղի է ունեցել խաղաղության պայմանագրը համաձայնեցնելուց  հետո: Այո, խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է և շատերը սպասում էին, որ այն կստորագրվի այս հանդիպման ժամանակ: Բայց դրանք ոչ իրատեսական սպասումներ էին, քանի որ պայմանագիրը ամենաշուտը հնարավոր է, որ ստորագրվի մյուս տարի, երբ Հայաստանը, հնարավոր է, փոխի սահմանադրությունը»,– dw.com–ի հետ զրույցում ասել է լրագրող, հայ–ադրբեջանական հակամարտության հետազոտող Կիրիլ Կրիվոշեևը:

«Կարծում եմ, որ մենք դեռ պետք է սպասենք երկու կողմերի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, և Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը այնպես, ինչպես անում են բոլոր մյուս երկրները: Միայն այդ դեպքում կարելի է խոսել այն մասին, որ հակամարտությունը ավարտվել է»,–նշել է Գերմանիայում ապրող ադրբեջանցի լրագրող Ֆաթիմա Կերիմովան dw.com–ի հետ զրույցում:

«Սա անմիջական հանդիպում էր առանց միջնորդների, այնպես ինչպես նախկինում, երբ Ռուսաստանը բավականին ակտիվ էր այդ գործընթացում, կամ գոնե ակտիվություն էր ցույց տալիս: Իսկ հիմա հանդիպումը տեղի է ունեցել Աբու Դաբիում, դա լրիվ այլ ուղղություն է: Ադրբեջանը համարում է, որ Աբու Դաբին երբեք չի բռնել ինչ որ մեկի կողմը, և այդ պատճառով էլ ընդունելի հարթակ է բանակցությունների համար»,– ավելացրել է Կերիմովան:

«Երբ նրանք ասում են, որ Ռուսաստանը դուրս է մղվել բանակցային գործընթացից, պետք է ասել, որ դա նորություն չէ, քանի որ նա դուրս էր մղվել դեռ անցյալ տարի, երբ ռուս խաղաղապահները հեռացան Ղարաբաղից: Դրանից հետո Ռուսաստանի էլ ի՞նչ դերի մասին կարելի է խոսել», - ամփոփել է Կրիվոշեևը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular