ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ը կոչ է անում Սիրիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել Սուվեյդայում տեղի ունեցած սպանությունների մեղավորներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է անում Սիրիայի ժամանակավոր իշխանություններին պատասխանատվության ենթարկել Սուվեյդա քաղաքում տեղի ունեցած սպանությունների մեղավորներին:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է ապահովեն պատասխանատվության ենթարկում և արդարադատության իրականացում Սիրիայի հարավում գտնվող Սուվեյդա քաղաքում տեղի ունեցած սպանությունների և մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումների համար։

Հաղորդվում է, որ հուլիսի 12-ից սկսած՝ Սուվեյդայում սպանվել են հարյուրավոր մարդիկ։ Գերագույն հանձնակատարի գրասենյակը նաև մտահոգություն է հայտնել Իսրայելի օդային հարվածների հետևանքով Սուվեյդայում, Դարաայում և Դամասկոսի կենտրոնում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրությունների կապակցությամբ։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը կոչ է արել անցկացնել մանրակրկիտ, շտապ և անկախ քննություն՝ երաշխավորելու, որ մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու անձինք չներգրավվեն Սիրիայի պաշտոնական անվտանգության կամ ռազմական կառույցներում։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ զինված խմբավորումները հարձակվել են Սուվեյդա նահանգի մի շարք դրուզական բնակավայրերի վրա, ինչի հետևանքով փակվել է նահանգը Դամասկոսի հետ կապող ճանապարհը։ Քաղաքացիական բնակչության պաշտպանության համար դրուզական ինքնապաշտպանական ջոկատները դիմակայել են զինված խմբավորումներին։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 30 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել են, ինչպես նաև հայտարարվել է Սիրիայի անցումային կառավարության ուժերի 20 զինծառայողի մահվան մասին։

Չորեքշաբթի օրը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսի գլխավոր շտաբին և նախագահական պալատին՝ դրուզական համայնքի պաշտպանությունը ապահովելու նպատակով, չնայած Սիրիայի իշխանությունների հայտարարությանը, որ Իսրայելին նախազգուշացրել են Սուվեյդա զորքեր մտցնելու մասին՝ միջկլանային զինված բախումներին վերջ տալու համար։ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին հայտնել է, որ բոլոր ապօրինի զինված խմբավորումները լքել են Սուվեյդա քաղաքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular