ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … «Գլորիա Ջինս» ընկերություն

ՖՈՏՈ

Ռուսական նորաձևության արդյունաբերության առաջատարներից մեկը Gloria Jeans ապրանքանիշն է: Ավելի քան 30 տարի այն արտադրում է նորաձև հագուստ երեխաների և մեծահասակների համար: Ընկերությունը Ռուսաստանի ամենամեծ մասնավոր ձեռնարկություններից մեկն է:

Իսկ ո՞վ և երբ է հիմնադրել «Գլորիա Ջինս» ընկերությունը: «Գլորիա Ջինս»-ի պատմությունը սկսվել է 1988 թվականին, երբ ԽՍՀՄ-ում ընդունվեց «Կոոպերացիայի մասին» օրենքը։ Այն թույլ էր տալիս ունենալ սեփական բիզնես և Վլադիմիր Մելնիկովն ու նրա կինը Դոնի Ռոստովում բացեցին ձեռնարկություն, որն արտադրում էր ջինսեր։ Հետագայում կոոպերատիվը վերածվեց բազմամիլիարդ դոլարանոց ռուսական ապրանքանիշի, որը հայտնի է անգամ արտերկրում։ 80-ականների վերջից ի վեր ընկերությունը մշակել է հագուստի և աքսեսուարների դիզայն fast fashion՝արագ նորաձևության հատվածում, արտադրել արտադրանք և վաճառել այն մատչելի գներով։

Իսկ ինչպե՞ս է առաջացել ընկերության անվանումը: Սկզբում Վլադիմիր Մելնիկովի կողմից ստեղծված ջինսեր արտադրող կոոպերատիվը կոչվում էր «Գլորիա»։ 1992 թվականին ընկերությունը վերանվանվեց «Մելնիկով և ընկերություն Գլորիա-2»: Եվ միայն 1995 թվականին արտադրական ձեռնարկությունը ստացավ իր ժամանակակից անվանումը, այն է «Գլորիա Ջինս»: Ընկերության հիմնադիրն անվան ընտրությունը բացատրում է նրանով, որ «գլորիան» լույս է, իսկ «ջինս»-ը ազատություն: Նրա կարծիքով, «Գլորիա Ջինս» անվանումը նշանակում է ելք խավարից դեպի լույս, ազատություն:

1991 թվականին հայտնվել է ընկերության առաջին գործընկեր խանութը Դոնի Ռոստով։ 1994 թվականին կազմակերպվել է արտադրանքի արտահանումը արտասահման՝ Անգլիա, իսկ 1995 թվականից հագուստի վաճառք է սկսվել ԱՄՆ-ում և Մոսկվայում։ Եվ միայն 2002  թվականին է ստեղծվել խանութ, որը պատկանում էր միայն ընկերությանը:

Տարիների ընթացքում Gloria Jeans-ը կայուն աճ է գրանցել և տեղափոխվել Դոնի Ռոստովից Մոսկվա։ Սկզբում խանութները գտնվում էին Ռոստովի և Լուգանսկի մարզերում, ապա աստիճանաբար բացվել են Ռուսաստանի բոլոր շրջաններում և արտերկրում։ Արդեն 2014 թվականին ընկերության խանութների թիվը 500 էր։

Այսօր Gloria Jeans-ը նորաձև հագուստի և կոշիկի խոշորագույն ռուսական մանրածախ վաճառողն է: Կորպորացիան ունի 680 խանութ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ավելի քան 300 քաղաքներում: Արտադրանքի 80 %-ը կարվում է Թուրքիայի, Պակիստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների գործարաններում: Տարեկան ավելի քան 100 միլիոն հաճախորդ է գնում այդ ընկերության արտադրանքը:  «Գլորիա Ջինս»–ում աշխատում է  15,000 մարդ, ովքեր արտադրում են 27 միլիոն միավոր հագուստ: Ռուսաստանից միջազգային ապրանքանիշերի հեռանալու հետ մեկտեղ, ռուս գնորդների հետաքրքրությունը տեղական մանրածախ առևտրականների արտադրանքի նկատմամբ աճել է: Ընկերությունը հետևում է նորաձևության միտումներին և փորձում է համընթաց քայլել արդիական օրակարգին: Կորպորացիան նաև ակտիվորեն համագործակցում է կինոյի, երաժշտության և շոու բիզնեսի հայտնի աստղերի հետ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular