ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը ՇՀԿ-ում. Փաշինյանը ցանկանում է «ֆռռցնել Մոսկվայի լոխերին»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի զարմանս շատերի Հայաստանը հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու իր ցանկության մասին: Հանրապետական ​​արտաքին գործերի նախարարությունն է հայտարարություն տարածել այդ թեմայով: Դա ուրախալի զարմանք է առաջացրել շատերի մոտ, հաշվի առնելով այն, որ Երևանը հայտարարել է Ռուսաստանի մասնակցությամբ մեկ այլ ինտեգրացիոն կառույցից՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ինչպես նաև հետապնդում է հայ քահանաներին մեղադրելով նրանց Ռուսաստանի հետ բարեկամության մեջ: Միթե՞ Փաշինյանը խելքի է եկել: Ի վերջո, անհնար է լինել ՇՀԿ-ում և թշնամանք ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ:

Պետդումայի պատգամավոր և ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն է svpressa.ru–ին պարզաբանումներ տվել: «Կարծում եմ, որ այս հարցի շուրջ ոգևորությունը պետք է չափավորվի, քանի որ սա հատուկ ծառայությունների զինանոցին բնորոշ քողարկման գործողություն է։ Փաշինյանը և նրա թիմը, հաջորդ տարվա ընտրություններից առաջ հետապնդումներ սկսելով պոտենցիալ վտանգավոր համարվողների նկատմամբ, եկեղեցուն աջակցելու համար բանտարկելով հայ և ռուս խոշորագույն գործարարին, պահանջելով Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացումը և ամենաանհարմար ոճով հարվածելով ընդդիմությանը, միևնույն ժամանակ ասում են, որ «մենք ուզում ենք միանալ ՇՀԿ-ին»։ Դա որպեսզի «ֆռռցնեն լոխերին», Երևանը, ըստ երևույթին, Մոսկվայում նստածների մասին նման կարծիք ունի։ Կարելի է մայիսի 9-ին գնալ շքերթի, իսկ հետո գնալ Ալբանիա և ԵՄ ղեկավարների հետ քննարկել, թե ինչպես վնասել Ռուսաստանին,– ասել է նա,–հետևաբար, հուսով եմ, որ մենք չենք ընկնի այս խաբեության մեջ»։

svpressa.ru.– Իսկ եթե դա լուրջ ցանկություն է, այլ ոչ թե մանևր։

- Եթե նրանք ցանկանում են միանալ, թող տան պաշտոնական դիմում։ Սա չպետք է որևէ մեկին մոլորեցնի։ Սա չի նշանակում, որ նրանք փոխել են իրենց միտքը Եվրամիությանը միանալու հարցում։ Սա չի նշանակում, որ Երևանը շրջելով իր հազարամյա պատմության էջերը կդադարի նախապատրաստվել նշանադրության Թուրքիայի հետ։ Հիմա նրանք Հայաստանի նախկին նախագահներին անվանում են խամաճիկներ, եկեղեցուն ևս, և նետերն ուղղում են դեպի Ռուսաստան, քանի որ, պարզվում է, որ Ռուսաստանն է նրանց տերը։ Այսինքն մենք թույլ չենք տվել հայ ժողովրդին ապրել այնպես, ինչպես պետք է, մենք դիտավորյալ Լեռնային Ղարաբաղի տեսքով օղակ ենք դրել նրա պարանոցին, որից միայն հերոսական Փաշինյանը կարողացավ ազատվել և ազատագրել Հայաստանը։

svpressa.ru.– Ուրեմն ինչո՞ւ է Փաշինյանը հիմա խոնարհվում Մոսկվայի առջև։

- Որպեսզի նորոգի իր լեգիտիմությունը հաջորդ տարվա հունիսին կայանալիք ընտրություններում։ Նպատակին հասնելու համար ինչու՞ չխաղալ ՇՀԿ-ի կամ որևէ այլ բանի հետ։ Եկեք առանց ՀԱՊԿ-ի նկատմամբ պահանջները հանելու, ասենք, որ մեզ դուր է գալիս ՇՀԿ-ն։ Պատրաստվում է մի այնպիսի սցենար, որը կհաստատի Փաշինյանի անփոխարինելիությունը։ Փաշինյանը շեղող մանևրներ անելով արմատախիլ է անում ռուսական ազդեցությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular