ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ Սոլոննիկով. իշխանափոխությունը Հայաստանում հնարավոր է ընտրություններից առաջ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական դաշտը մաքրելու փորձը կարող է հանգեցնել ընդդիմության համախմբման և իշխանափոխության, rt.com-ին ասել է Ժամանակակից պետության զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը։

«Իրավիճակը Հայաստանում զարգանում է լարվածության սրման սցենարով։ Դրանից կա երկու ելք։ Առաջին սցենարն ընդդիմության ակտիվ ներկայացուցիչների, նրանց աջակցող ֆինանսական կառույցների և հոգևոր առաջնորդների՝ ի դեմս եկեղեցու ներկայացուցիչների, քաղաքական տարածքից հեռացումն է», - նշել է նա։ Դա այն սցենարն է, որը Նիկոլ Փաշինյանը տրամաբանական է համարում իր համար և որի համար սկսել է գործել իր հակառակորդների դեմ, շարունակել է քաղաքագետը։

«Նա որոշակի ցնցումներ կզգա մի քանի ամսվա ընթացքում։ Սակայն ընտրություններից 6-9 ամիս առաջ ամեն ինչ կհանդարտվի, ընթացիկ իրադարձությունները կվերանան օրակարգից։ Եվ Փաշինյանը 2026 թվականի հունիսին նոր ալիքով կգնա ընտրությունների՝ զրկելով ընդդիմությանն իրեն ակտիվորեն հակադրվելու հնարավորությունից։ Նա  միայնակ կմնա դաշտում», - ասել է փորձագետը։

Սոլոննիկովը հավելել է, որ ներկայումս իրականացվող սցենարը, ամենայն հավանականությամբ, Փաշինյանի համար մշակվել է արևմտյան քաղաքական ռազմավարների կողմից։ Սակայն, քաղաքագետի կարծիքով, Հայաստանում իրադարձությունների զարգացման երկրորդ սցենար ևս կա։ «Նա (Փաշինյանը) չափազանց հեռուն է գնացել Հայ եկեղեցու վրա իր հարձակումներով՝ հնագույն եկեղեցու, մարդկության պատմության մեծագույն եկեղեցիներից մեկի։ Եվ դա իսկապես կարող է լուրջ բողոքի ալիք առաջացնել», - կարծիք է հայտնել մասնագետը։

Սոլոննիկովը նշել է, որ Փաշինյանը միաժամանակ է հարվածում հայ հասարակության հոգևոր սկզբունքներին և հարձակվում ընդդիմության վրա։ «Եվ դա ընդդիմության միավորման պատճառ է, և բոլորի` աջից մինչև ձախ։ Դա անձնական գոյատևման հարց է։ Եթե նրանց հաջողվի միավորվել և ստեղծել միասնական ճակատ, ապա իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ 2026 թվականի հունիսից էլ շուտ», - եզրափակել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular