ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամուuնուu մեքենայի տակ է գցել ու uպանել, իսկ ինքն ազատության մեջ է»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 27-ին ողբերգական հետևանքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Արեգ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 25-ամյա Սերգեյ Կ․-ին, որը տեղում մահացել էր։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Վարույթի շրջանակում 17-ամյա վարորդի նկատմամբ կիրառվել են դաստիարակչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։

Վարորդի նկատմամբ ընտրված խափանման միջոցն, ըստ մահացածի կնոջ՝ Լուսինե Հ․-ի, բացարձակ արդարացված չէ։

«Մարդ է սպանում ու ազատության մեջ ապրում։ Ո՞նց կարող է էդպես լինել։ Ամեն օր գյուղում ուրախ-զվարթ պտտվում է, շարունակում է նույն վարքը դրսևորել»,- MediaHub-ի հետ զրույցում նեղսրտած պատմեց նա։

Մեր զրուցակիցը մեզ հետ կապ էր հաստատել, քանի որ դեպքի մասին եղած հրապարակումներն, իր խոսքով, այդքան էլ ճիշտ չեն։ Մասնավորապես, ԶԼՄ-ներում գրվեց, որ տղան դեպքի վայրից փախուստի չի դիմել ու զանգել է շտապ օգնություն։

«Ինքը փորձել է փախչել, գյուղից մի մարդ կանգնեցրել է։ Իսկ շտապ օգնություն մեր մեկ այլ համագյուղացի է զանգել։ Էդ ինչ ստեր են գրում»,- նշեց նա։

Լուսինե Հ․-ի խոսքով՝ իրենք մինչև վերջ գնալու են, որպեսզի իր ամուսնուն կյանքից զրկած մարդը օրենքի ամբողջ խստությամբ պատժվի։

«Մենք գիտենք, որ միայն երկրից հեռանալու արգելք է հիմա կիրառված, ինքը ազատ պտտվում է, կյանքը վայելում։ Բայց այդպես չպիտի լիներ։ Մենք պնդում ենք, որ այդ տղան պետք է կալանավորվի։ Մինչև դատարանի վճիռը ինչո՞ւ պիտի ազատ շրջի»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը պնդում է՝ նմանատիպ այլ դեպքեր էլ են եղել նույն վարորդի մասնակցությամբ։ «Էդ նույն օրը գյուղից մի կին ու երեխա էլ հազիվ են փրկվել ու չեն ընկել նույն մեքենայի տակ։ Միշտ էլ  խմած քշել ա։ Եկեք գյուղ, ում ուզում եք, հարցրեք, բոլորն էլ կասեն, թե ինչ վարք ունի էդ տղան»,- նշեց մեր զրուցակիցը։

ՔԿ-ից մեզ հետ զրույցում ասացին, որ տղայի խափանման միջոցի փոփոխություն չի եղել։ Տղան անչափահաս է, և անզգույշ հանցագործության համար կալանքի չի տարվել։

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular