ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«1937 թվականի ուրվականն» է շրջում Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավիճակը Հայաստանում մտնում է սուր դիմակայության նոր փուլ,  ձերբակալվել է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը։ Այսպիսով, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ հակամարտությունը, որին վարչապետ Փաշինյանը նախկինում մեղադրել էր կուսակրոնության երդումը խախտելու մեջ, միայն նախերգանքն էր այն բանի, ինչին մենք այսօր ականատես ենք լինում, գրում է dzen.ru–ն։ Հայաստանում արդեն իսկ քաղաքական շրջանառության մեջ է մտել նոր տերմին՝ «քրեաօլիգարխիկ հոգևորականություն»։ «Հանցավոր ծրագրի» մասնակցողների ցանկում, Կաթողիկոսի շրջապատի հետ մեկտեղ, ներառված են քաղաքական և գործարար վերնախավի առաջատար ներկայացուցիչներ և քաղաքացիական ակտիվիստներ, չնայած «հեղաշրջման» նախապատրաստման ոչ մի ապացույց չկա։ Այսպիսով, կան բոլոր հիմքերն ասելու, որ «1937 թվականի ուրվականն» է եկել Հայաստան։

Ոմանք փորձում են այս ամենը բացատրել հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններով և առանց կանոնների խաղալու պատրաստ Հայաստանի վարչապետի ցանկությամբ նախապես մեկուսացնել նրանց, ովքեր կարող են մարտահրավեր նետել իրեն ընտրություններում։

Սակայն այս պայքարում խնդրի գինը միայն իշխանությունը և վարչապետի աթոռը չէ։ Փաշինյանի բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ նա ակնկալում է ավարտին հասցնել այսպես կոչված «իրական Հայաստանի» իր նախագիծը, որը նա հակադրում է «պատմական Հայաստանին»։ Նիկոլ Փաշինյանի խոսքով «պատմական Հայաստանը» միայն Ղարաբաղի համար պարտված երկիրը չէ, որը պետք է հնարավորինս շուտ մոռացվի։ Հատկանշական է այն, որ անկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով մի ժամանակ կոչ էր անում զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, նույնպես հայտնվել է քննադատության թիրախում,  վերջերս Փաշինյանը մեղադրել է նրան խորհրդային շրջանում ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ համագործակցելու և 1990-ականների սկզբից ի վեր Մոսկվայի հրամանով Հայաստանի անկախության գործընթացը ռազմավարական ձախողման ճանապարհով ուղղորդելու մեջ։ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի այդ գիծը, որը շարունակել են նախագահներ Քոչարյանն ու Սարգսյանն, անվանում է «խամաճիկ պետության ռազմավարություն»։

Անկասկած, դա նաև Ռուսաստանի դեմ թաքնված հարձակում է, որի «խամաճիկ» է  տեսնում Փաշինյանն իր նախորդների Մոսկվայի դաշնակից Հայաստանը։ Այսպիսով, Ռուսաստանի դեմ նրա պահանջները հիմնված են ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած անկախ հայկական պետության ակունքների վրա։ Ընդհանուր առմամբ, Փաշինյանը շարունակում է այրել կամուրջներ, մինչդեռ «իրական Հայաստանը» կարող է դառնալ այն երկիրը, որը նա ոչնչացրել է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular