ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս կատարել բոլոր պլանավորած գործերը

ՖՈՏՈ

Այս հարցի պատասխանը փնտրում ենք բոլորս…վերջին տարիների ընթացքում «հասցնելը» դարձել է գերխնդիր յուրաքանչյուրիս համար: Դա հիմնականում պայմանավորված է քաղաքներում՝ կյանքի  ռիթմի արագացմամբ, սոցիալական ցանցերի առաջացմամբ և այլ  պատճառներով:

Սակայն իրականում, որպեսզի մենք ինքներս  մեզ բավարարված  զգանք ամեն օրվա ավարտին, բնավ հարկավոր  չէ, որ կատարենք բոլոր պլանավորած գործերը: Որպեսզի կարողանանք ֆիլտրել և ընտրել ամենակարևոր օրական, կարճաժամկետ և երկարաժամկետ  կտրվածքով մեր անելիքները, նախևառաջ, անհրաժեշտ է ըստ գերակայությունների ցուցակ կազմել: Անմիջապես հետո այն ամենը, ինչը երկրորդական է և ավելորդ ժամանակ է խլում, ցուցակից դուրս կգա:

Երկրորդ, ձեր առջև մի դրեք 100-200 խնդիր, որ պարտավոր եք անել օրվա ընթացքում: Իսկ ավելի ճիշտ, մի՛ կազմեք օրվա անելիքների ցուցակ: Եթե դուք այդքան շատ եք սիրում պլանավորել, ապա պլանավորե՛ք  ձեր  անելիքները երկարաժամկետ կտրվածքով:

Ամենակարևորը. շփվեք իրական, այլ ոչ թե վիրտուալ մարդկաց հետ… Մենք այնքան ենք տարվել վիրտուալ երկխոսություններով, որ արդեն վախենում ենք շփվել և պարզապես  ապրել իրական միջավայրում:

Եվ վերջապես. միշտ հիշե՛ք, որ այն թանկ ժամանակը, որ դուք ծախսում եք անիմաստ խնդիրների, անելիքների վրա, դուք կարող եք նվիրել  ձեզ մտերիմ մարդկանց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular