ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի

ՖՈՏՈ

Մարդկությունը վաղուց է սովորել ալկոհոլային խմիչքներ պատրաստել։ Աշխարհի յուրաքանչյուր ծայրում մարդիկ ալկոհոլ էին արտադրում այն բանից, ինչ նրանց տալիս էր բնությունը։ Արևադարձային և չափավոր լայնություններում դրանք տարբեր մրգեր և հատապտուղներ էին՝ շաքարի բարձր պարունակությամբ։ Հյուսիսային ժողովուրդները սովորել էին մեղրը խմորել, ինչպես նաև սպիրտ ստանալ օսլա պարունակող մթերքներից, հիմնականում տարբեր հացահատիկայիններից։ Բայց ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր ապրում են գյուղատնտեսություն չունեցող պայմաններում կամ որտեղ անտառներ չկան։ Առաջին հերթին դա վերաբերում է Ասիայի քոչվոր ժողովուրդներին։ Մի՞թե մոնղոլները չունեն իրենց սեփական ազգային ալկոհոլային խմիչքը։ Իհարկե ոչ, ունեին, և մեկից ավելի։ Ասիայի տափաստանների քոչվոր ժողովուրդները միշտ առատորեն ունեին մեկ ապրանք, և դա կաթն է։ Ավելին, թույլ ալկոհոլային կումիսից բացի, որը բավականին հայտնի է նաև այդ տարածաշրջանից դուրս, նրանք սովորել են նաև թունդ ըմպելիքներ պատրաստել։

Արխին կաթնային օղի է, դա մոնղոլների և որոշ հարևան ժողովուրդների ավանդական ըմպելիքն է։ Այն պատրաստվում է խմորված կաթի, նախընտրելիորեն ձիու կաթի թորման միջոցով, քանի որ այն ավելի բարձր շաքարի և ավելի քիչ ճարպի պարունակություն ունի։ Թորման հիմքն այրանն է՝ ցածր ալկոհոլային կաթնային պյուրեն, որը պատրաստվում է թթու կաթից, մածունից և հատուկ խմորիչից։ Այդ ամենի խառնուրդը խմորվում է մոտ մեկ շաբաթ, և վերջում ստացվում է զովացնող թույլ ալկոհոլային ըմպելիք, որն էլ հիմք է իսկական արխիի համար։ Դրա արտադրական գործընթացը շատ աշխատատար է, և 100 լիտր այրանից (թթվային կաթնամթերք) ստացվում է ընդամենը 10 լիտր արխի։ Չնայած այն հանգամանքին, որ կաթնային օղին բավականին թունդ խմիչք է, նրա մեջ ալկոհոլի պարունակությունը հասնում է 38 %-ի, այն հեշտ է խմել, ալկոհոլը գրեթե չի զգացվում, զգացվում է յուղազերծված կաթի համ։ Նման համային հատկանիշների պատճառով չափազանց անպատրաստ եվրոպացու կողմից արխիի օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ թունավորման։

Մոնղոլներն իրենք իրենց կաթնային տնական օղին, որպես կանոն, խմում են տաքացված: Նրանք նրան վերաբերվում են պատշաճ հարգանքով, հաճախ արխին մասնակցում է շամանների կրոնական ծեսերին։ Այնուամենայնիվ այսօր այն բավականին հազվագյուտ ըմպելիք է նույնիսկ Մոնղոլիայում։ Դա պայմանավորված է նրանով, որ ռուս վերաբնակիչների տարածաշրջան ժամանման հետ մեկտեղ հայտնվեց ավելի էժան և հեշտ արտադրվող ցորենի օղին։ Այսօր արխի կարելի է գտնել միայն հեռավոր գյուղերում։ Չնայած Մոնղոլիայի կառավարությունը մի քանի անգամ խոստացել է այդ հետաքրքիր արտադրանքն արտադրության մեջ դնել, և անգամ առաջին առաջընթացն է արդեն գրանցվել։ Մնում է միայն հույս ունենալ, որ մոնղոլների ալկոհոլային գյուտը մոռացված պատմություն չի դառնա։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular