ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ խնդիրներ կարող են առաջանալ երկարատև սեռական զսպվածության դեպքում

ՖՈՏՈ

Բժիշկներն ու հոգեբանները պնդում են, որ երկարատև սեռական ժուժկալությունը, հատկապես երիտասարդների դեպքում, խիստ վտանգավոր է օրգանիզմի համար: Առհասարակ ժուժկալությունը շատ վտանգավոր երևույթ է: Տղամարդկանց մոտ այն կարող է առողջական խնդիրներ առաջացնել ֆիզիկական տեսանկյունից, իսկ կանանց մոտ՝ հոգեկան: Սակայն հենց իգական սեռի ներկայացուցիչներն են հաճախ հրաժարվում սեքսից, քանի որ չեն ցանկանում սեռական հարաբերություններ ունենալ առաջին պատահածի հետ:

 

Տղամարդկանց համար այս խնդիրը լուծելը շատ ավելի հեշտ է: Մշտական սիրելի զուգընկերուհու բացակայության դեպքում նրանք պարզապես իրենց օրգանիզմի պահանջները բավարարում են մեկ այլ կնոջ հետ: Սակայն սովորաբար հենց տղամարդկանց դեպքում է ժուժկալությունը կրում հարկադիր բնույթ (օրինակ՝ զինվորական ծառայության ժամանակ):

 

Բոլորն էլ գիտեն, որ սեքսի ժամանակ արտադրվում են էնդորֆիններ՝ երջանկության հորմոններ, որոնք բարձրացնում են մարդու տրամադրությունը և նպաստում հոգեկան առողջության վերականգնմանը: Առանց այդ հորմոնների բարձր է լինում երկարատև դեպրեսիաների և դրանցից բխող այլ խնդիրների հավանականությունը: Էնդորֆինների մակարդակը բարձրացնելու համար իհարկե կարելի է շոկոլադ ուտել կամ սպորտով զբաղվել, սակայն այդ մեթոդները միայն «արհեստական փոխարինիչներ» են և կարճ ժամանակով են երջանկացնում: Գիտնականները պարզել են, որ սեռական կյանքից հրաժարվելը, անկախ պատճառից, հանգեցնում է անհիմն ագրեսիայի և մարդը դժվարանում է կառավարել իր հույզերը:

 

Ներկայում կանանց մոտ հաճախ հարցեր են ծագում՝ կապված օրգազմների հաճախականության կամ դրանց բացակայության հետ: Հարկ է նշել, որ երկարատև սեռական ժուժկալության դեպքում գլխուղեղն ազդանշան է ուղարկում, որ սեռական գործառույթն օրգանիզմին հարկավոր չէ: Սա է պատճառը, որ կանայք հաճախ զրկվում են օրգազմ ստանալու կարողությունից, քանի որ օրգանիզմը մոռանում է, թե ինչ է դա:

 

Հոգեբանները, սեքսոպաթոլոգներն ու բժիշկները պնդում են, որ մեկ տարուց ավել տևած ժուժկալությունը կարող է խիստ վնասակար լինել: Սա լուրջ սթրես է օրգանիզմի համար և սեռական կյանքում նման ընդմիջումից հետո օրգանիզմը կարող է նույնիսկ չվերականգնվել: Նման ընդմիջումների հետևանքով տղամարդկանց մոտ կարող է առաջանալ սեռական անկարողություն, իսկ կանայք, ինչպես արդեն նշվել է, կարող են զրկվել օրգազմ ստանալու կարողությունից:

 

Սեքսի «պակասի» դեպքում պետք չէ մտածել, որ ամեն օր սեռական հարաբերություններ ունենալը կերջանկացնի մարդուն:  Հարկ է հիշել, որ սեռական կյանքի ինտենսիվությունը կախված է միայն զուգընկերներից և պարտադրաբար սեքսով զբաղվելու դեպքում կարող են առաջանալ լուրջ հոգեբանական խնդիրներ:

 

Սեռական ժուժկալությունը տղամարդկանց դեպքում

 

Հարկ է նշել, որ բնականոն սեռական կյանքով ապրող տղամարդու մոտ նույնպես կարող է նկատվել պոլյուցիա և ինքնաբավարարման ցանկություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձեռնաշարժությունը բավական տարածված երևույթ է երիտասարդների շրջանում: Ձեռնաշարժությամբ զբաղվող տղամարդկանց 97%-ը բնականոն սեռական կյանքին անցնելուց հետո ազատվում է այդ սովորությունից: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելիս նրանց մոտ խնդիրներ չեն առաջանում և միայն 46%-ի մոտ կարող է նկատվել սեռական ցանկության որոշակի նվազում:

 

Սեռական ժուժկալությունը կանանց դեպքում

 

Կանանց դեպքում պատկերը մի փոքր այլ է: Նրանք պետք է իմանան, որ եթե տղամարդը երկար ժամանակ զրկված է լինում սեռական կյանքից, ապա օրգազմի կարող է շատ արագ հասնել, ինչը նշանակում է որ նա պարզապես չի կարողանա կնոջն անհրաժեշտ սեռական բավականությունը պատճառել: Այս ամենի հետևանքով զուգընկերների սեռական կյանքը կարող է զգալիորեն վատանալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular