ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը երեկ ավետել է, Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ Al գործարան, որը կդառնա տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը։ Ըստ նախարարի, Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ Firebird ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։ Նախագծի շրջանակում կիրականացվի 500 միլիոն դոլարի ներդրում, կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք, գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։

Հայրապետյանը նշել է, թե AI գործարանը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության և ձեռներեցության համար։ Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը, և Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր, բավականին ճոխ ներկայացրել է նախարարը։

Դրանից հետո իշխանական ողջ քարոզչամեքենան լցվել է հերթական նախագիծը հանրության աչքին ավելի ուռճացնելու գործին։ Մինչդեռ հայ հասարակությունը վաղուց այլևս չի հավատում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, իսկ նման նախագծերի մասին ազդարարվել է յոթ տարի շարունակ, բայց որևէ դեպքում գործող իշխանությունը մինչև վերջ չի հասցրել ոչ մի նախագիծ, ընդհակառակը մեծ թափով ազդարարված բոլոր նախագծերը կարճ ժամանակ անց սուսուփուս ծածկադմփոց են արել։

Ըստ էության, նոր նախագծին վիճակված է Գյումրիի չոր նավահանգստի ճակատագիրը։ 2019 թ․-ին կառավարությունը մեծ հանդիսավորությամբ ներկայացրեց այդ նախագիծը, որի գաղափարն էր Գյումրին դարձնել տարածաշրջանային լոգիստիկ հաբ, խաչմերուկ՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային հոսքերի համար։ Նախագծով նախատեսված էր բեռնատար երթուղի մինչև Թուրքիա, Վրաստան և Իրան, մաքսային ու բեռնային արագ կարգավորում, տարանցիկ մոդել՝ միջինասիական բեռների համար, ներդրումներ՝ մոտ 30 մլն դոլար։

Բայց արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, որ Գյումրիի չոր նավահանգիստը պարզապես գոյություն չունի, ոչինչ չի արվել։ Փոխարենը տարածաշրջանային հաբ է դարձել Վրաստանը։

Ակնհայտ է, որ հերթական նախագիծը, այն էլ նախընտրական տարում հանրությանը ներկայացնելով, փաշինյանական իշխանությունն ընդամենը նպատակ է հետապնդում՝ նոր ձայներ կորզել հանրությունից, իբր լուրջ աշխատանք են տանում։ Փաստացի մի քանի 100 մանկապարտեզ վերանորոգելուց և կիսատ-պռատ ասֆալտապատումից բացի գործող իշխանությունները որևէ հարցում չեն հաջողել, իսկ ձախողումների մասին կարելի է պարզապես հատորյակներ գրել։

Գայանե Ղուկասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular