ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մալաթիա-Սեբաստիայից փրկված արջերը վիրահատվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս Հայաստան է ժամանել բրիտանացի կենդանաբույժների մասնագիտացված խումբ, որը համագործակցելով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (International Animal Rescue – IAR) հետ՝ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) գտնվող երկու գորշ արջի բժշկական օգնություն է ցուցաբերել։

Վիրահատվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքից և Սիլիկյան թաղամասի ավտոսպասարկման կետից փրկված արջերից երկու արու առանձնյակները։ Տարիներ շարունակ գերության մեջ՝ վանդակներում բանտարկված լինելու հետևանքով նրանց ատամները լրջորեն վնասվել էին։

«Այս արջերը երկար տարիներով վանդակները կրծելու և սխալ սննդակարգով կերակրվելու հետևանքով կոտրել ու մաշել են իրենց ատամները։ Սա ոչ միայն սուր ցավ էր պատճառում նրանց, այլև թույլ չէր տալիս նորմալ սնվել՝ լրջորեն վտանգելով նրանց առողջությունը», - ասում է փորձառու կենդանաբույժ Գերհարդ Փութերը։

Վերջինիս ղեկավարած կենդանաբույժների խումբն արդեն մի քանի անգամ այցելել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն՝ վիրահատելու համար մյուս փրկված արջերի ատամները։ Անազատ պայմաններում ապրող վայրի կենդանիների մեծ մասն ունենում է կոտրված և վնասված ատամներ, որոնք անհրաժեշտ է լինում բուժել։

Վիրահատության արդյունքում արջերն այժմ զգալիորեն ավելի լավ վիճակում են, ինչը կնպաստի նրանց հետագա վերականգնմանը և արժանապատիվ կյանքին WRC-ի ապաստանում։

Հիշեցնենք, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ ՀՀ ՆԳՆ-ի և մի շարք այլ կառույցների հետ համատեղ, մի ամբողջ օրվա լարված ջանքերի արդյունքում կարողացավ փրկել երեք գորշ արջի, որոնք տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվում էին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքում՝ շրջապատված բնակելի շենքերով, մանկապարտեզներով և դպրոցներով։ Սկզբնապես երկու կենդանիներ էին եղել, որոնք հետագայում դարձել էին չորսը։ Այս փրկված արջերը ուշ գիշերով տեղափոխվել էին Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC)։ Սիլիկյան թաղամասում պահվող այս կենդանիներից մեկն արդեն իսկ փրկվել էր և տեղափոխվել էր Վայրի կենդանիների փրկարար կենտրոն։

FPWC-ն և IAR-ը շարունակում են իրենց համագործակցությունը՝ Հայաստանում գերության մեջ գտնվող արջերին փրկելու, բուժելու և նրանց կյանքի որակը բարելավելու համար։

Ընդգծենք նաև, որ վերջերս կարևոր հանդիպում է կայացել Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC): Այս հավաքի նպատակն էր համատեղ լուծումներ գտնել մասնավոր տարածքներում և ժամանցի վայրերում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդիրների համար: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ստանձնեց կոնկրետ պարտավորություն՝ խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները։ Բոլոր մասնակիցները համաձայնեցին, որ պետք է վերացնել այն արատավոր պրակտիկան, երբ վայրի կենդանիները պահվում են իրենց բնական միջավայրին խորթ պայմաններում, առանց պահանջվող փաստաթղթերի և պատշաճ խնամքի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular