Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մալաթիա-Սեբաստիայից փրկված արջերը վիրահատվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս Հայաստան է ժամանել բրիտանացի կենդանաբույժների մասնագիտացված խումբ, որը համագործակցելով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (International Animal Rescue – IAR) հետ՝ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) գտնվող երկու գորշ արջի բժշկական օգնություն է ցուցաբերել։

Վիրահատվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքից և Սիլիկյան թաղամասի ավտոսպասարկման կետից փրկված արջերից երկու արու առանձնյակները։ Տարիներ շարունակ գերության մեջ՝ վանդակներում բանտարկված լինելու հետևանքով նրանց ատամները լրջորեն վնասվել էին։

«Այս արջերը երկար տարիներով վանդակները կրծելու և սխալ սննդակարգով կերակրվելու հետևանքով կոտրել ու մաշել են իրենց ատամները։ Սա ոչ միայն սուր ցավ էր պատճառում նրանց, այլև թույլ չէր տալիս նորմալ սնվել՝ լրջորեն վտանգելով նրանց առողջությունը», - ասում է փորձառու կենդանաբույժ Գերհարդ Փութերը։

Վերջինիս ղեկավարած կենդանաբույժների խումբն արդեն մի քանի անգամ այցելել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն՝ վիրահատելու համար մյուս փրկված արջերի ատամները։ Անազատ պայմաններում ապրող վայրի կենդանիների մեծ մասն ունենում է կոտրված և վնասված ատամներ, որոնք անհրաժեշտ է լինում բուժել։

Վիրահատության արդյունքում արջերն այժմ զգալիորեն ավելի լավ վիճակում են, ինչը կնպաստի նրանց հետագա վերականգնմանը և արժանապատիվ կյանքին WRC-ի ապաստանում։

Հիշեցնենք, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ ՀՀ ՆԳՆ-ի և մի շարք այլ կառույցների հետ համատեղ, մի ամբողջ օրվա լարված ջանքերի արդյունքում կարողացավ փրկել երեք գորշ արջի, որոնք տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվում էին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքում՝ շրջապատված բնակելի շենքերով, մանկապարտեզներով և դպրոցներով։ Սկզբնապես երկու կենդանիներ էին եղել, որոնք հետագայում դարձել էին չորսը։ Այս փրկված արջերը ուշ գիշերով տեղափոխվել էին Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC)։ Սիլիկյան թաղամասում պահվող այս կենդանիներից մեկն արդեն իսկ փրկվել էր և տեղափոխվել էր Վայրի կենդանիների փրկարար կենտրոն։

FPWC-ն և IAR-ը շարունակում են իրենց համագործակցությունը՝ Հայաստանում գերության մեջ գտնվող արջերին փրկելու, բուժելու և նրանց կյանքի որակը բարելավելու համար։

Ընդգծենք նաև, որ վերջերս կարևոր հանդիպում է կայացել Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC): Այս հավաքի նպատակն էր համատեղ լուծումներ գտնել մասնավոր տարածքներում և ժամանցի վայրերում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդիրների համար: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ստանձնեց կոնկրետ պարտավորություն՝ խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները։ Բոլոր մասնակիցները համաձայնեցին, որ պետք է վերացնել այն արատավոր պրակտիկան, երբ վայրի կենդանիները պահվում են իրենց բնական միջավայրին խորթ պայմաններում, առանց պահանջվող փաստաթղթերի և պատշաճ խնամքի:

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը
Ամենադիտված