ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարան

ՄՇԱԿՈՒՅԹ

Զալցբուրգի Մոցարտեում համալսարանը, որը հիմնադրվել է 1841 թ․-ին և անվանակոչվել ի պատիվ անվանի կոմպոզիտոր Վոլֆգանգ Մոցարտի, Ավստրիայի առաջատար երաժշտական ​​կրթօջախներից է: Այն առաջարկում է բազմազան ուսումնական ծրագրեր, այդ թվում՝ դասական երաժշտություն, օպերա, գործիքային արվեստ և այլն: Այստեղ սովորում են ուսանողներ ամբողջ աշխարհից: Մոցարտեումը կազմակերպում է համերգներ, վարպետության դասեր և փառատոներ՝ նպաստելով երաժշտական ​​արվեստի տարածմանը և մասսայականացմանը: Այստեղ տաղանդավոր երաժիշտները ստանում են բարձրագույն կրթություն, որն ունի միջազգային ճանաչում։

Եվ ահա այս հեղինակավոր համալսարան է ընդունվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, դաշնակահար Էդուարդ Գևորգյանը։ Նա ստացել է ընդունելության առավելագույն՝ 25/25 միավոր։

Էդուարդն արդեն չորրորդ տարին է՝ երաժշտական այս մեծ ընտանիքի անդամն է։ Նա հասցրել է ելույթ ունենալ միջազգային բեմերում։ Այս տարվա մարտին Էդուարդը ներկայացրել է Հայաստանը հեղինակավոր Berliner Klavierfesttage փառատոնին և ելույթ ունեցել հանրահայտ Berliner Philharmoniker-ում:

Երիտասարդ դաշնակահարի հաջողությունները պայմանավորված են նրա տաղանդով ու աշխատասիրությամբ, բայց, իհարկե, սա նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ համատեղ աշխատանքի արդյունքն է։ Էդուարդի այս կարևոր ձեռքբերումը՝ հեղինակավոր Մոցարտեում համալսարան ընդունվելը վկայում է այն մասին, թե որքան կարևոր են այն մեծ ջանքերը, որոնք պատանի երաժիշտների կարողությունների զարգացման գործում ներդնում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը։ Հիմնադրամի ցանկացած կրթաթոշակառուի հաջողություն մղում է նրանց անել ավելին Հայաստանի տաղանդավոր երեխաների համար ճանապարհ հարթելու գործում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular