ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի մանր վրեժը Սեյրան Օհանյանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գլխավոր դատախազը դիմել է Ազգային ժողովին՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար: Գլխավոր դատախազը երկու առանձին ծավալուն միջնորդություններում պնդում է, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում՝ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը և առանց կառուցապատման իրավունքի դրա վրա առանձնատուն կառուցել, ապա հայտարարագրում թաքցրել այդ սեփականությունը:

Երկրորդ միջնորդությունում նշվում է, որ Արծվիկ Մինասյանը, լինելով բնապահպանության նախարար, չի կատարել ծառայողական պարտականությունները, թաքցրել է Սեյրան Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները՝ դրանով պետությանն էական վնաս պատճառելով: Դատախազի դիմումում կալանքի միջնորդություն չկա, միջնորդագրերը կքննարկվեն առաջիկա քառօրյային, որը մեկնարկում է հունիսի 17-ին։

Ուղիղ մեկ ամիս առաջ՝ Կառավարություն-Ազգային ժողովի հարցուպատասխանին միջադեպ էր գրանցվել վարչապետի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրներին «համբալ» էր անվանել, նաև կոնկրետ Օհանյանին դիմելով զգուշացրել էր. «նրան ուղարկել ԱԱԾ պադվալ»։

Ըստ երևույթին, խորհրդարանում իր նվաստացման համար Փաշինյանը որոշել է էժանագին վրեժ լուծել ընդդիմադիր պատգամավորներից, դատախազին էլ հանձնարարել է հերթական սուտ գործը կարել։ Բնականաբար, այս գործն էլ, ինչպես վարչախմբի հարուցած ցանկացած այլ գործ, տապալվելու է դատարաններում, բայց նստվածքը շարունակելու է մնալ, իսկ Փաշինյանի՝ էժանագին գործչի համբավն ամրապնդվելու է։ 

Մարգարիտա Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular