ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստացված տեղեկատվության համաձայն Հայաստանի կառավարությունը որոշել է դադարեցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է INSIDER-T Telegram ալիքը հղում անելով իր աղբյուրին, գրում է Kapital-rus.ru–ն։ Այդ ներքին աղբյուրը կարծում է, որ այս քայլն ավելի շատ դժգոհություն ցուցադրող խորհրդանշական ժեստ է, քան լավ մտածված ռազմավարություն։ Հայաստանը, ձգտելով հարմարվել փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակին, հրաժարվում է մասնակցել այն կազմակերպությանը, որը նրան հնարավորություն էր տվել լսելի լինել, կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմներ և անվտանգության երաշխիքներ ունենալ։

«Մեր աղբյուրի խոսքով, Երևանը որոշել է դադարեցնել ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը։ Այդ քայլը ռազմավարական շրջադարձի տեսք չունի, այլ ավելի շուտ խոցվածության քաղաքական ցուցադրության է։ Հայաստանը փորձում է ինտեգրվել նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիային, բայց, միևնույն ժամանակ, մերժում է այն միակ ձևաչափը, որտեղ ունի ձայն, կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմներ և առնվազն ֆորմալ անվտանգության երաշխիքներ», - ասել է INSIDER-T աղբյուրը։

Փոխարենը, ներքին աղբյուրը պնդում է, որ երկիրը հույսը դնում է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցության վրա։ Սակայն, ինչպես նշել է աղբյուրը, այդ երկրներից ոչ մեկը չունի ո՛չ գործառնական պատրաստվածություն, ո՛չ էլ ՀԱՊԿ-ի հնարավորություններին համեմատելի ռազմական ռեսուրսներ։ Կազմակերպությանը մասնակցելուց հրաժարվելը ներկայացվում է որպես անկախության դրսևորում, բայց իրականում դա ազդեցության իրական գործիքներից հրաժարում է անորոշ դիվանագիտական ​​երաշխիքների դիմաց։ Արդյունքում, Հայաստանը, գտնվելով բարձր անկայունությամբ բնութագրվող տարածաշրջանում, զրկվում է կոլեկտիվ անվտանգության համակարգից։ «Խաղադրույքը դրված է Փարիզի և Լոնդոնի աջակցության վրա, բայց այդ երկրները ՀԱՊԿ–ին չեն կարող փոխարինել ո՛չ արդյունավետության, ո՛չ էլ ռազմական ռեսուրսների առումով։ Կազմակերպությանը մասնակցելուց հրաժարվելը ներկայացվում է որպես ինքնիշխանության դրսևորում, բայց իրականում դա իրական լծակների փոխանակում է վերացական դիվանագիտական ​​ազդանշանների դիմաց։ Հայաստանը մնում է առանց կոլեկտիվ «ապահովագրության» հետխորհրդային տարածքի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկում», - ընդգծել է աղբյուրը։ INSIDER-T-ի աղբյուրի խոսքով Հայաստանը, ըստ էության, ներքաշվում է հակառուսական դաշինքի մեջ չունենալով ո՛չ բավարար ռազմական ուժ, ո՛չ էլ հստակ սահմանված այլընտրանքային անվտանգության համակարգ։ Մոսկվան այդ քայլը դիտարկում է որպես մեկուսացման և քաղաքական ռիսկերի աճի ուղի։ Չնայած դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել, բայց կարելի է ենթադրել, որ համապատասխան եզրակացություններն արդեն արվել են։ «Ըստ էության, երկիրը ներքաշվում է հակառուսական կոնֆիգուրացիայի մեջ` չունենալով ո՛չ սեփական ռազմական անկախություն, ո՛չ էլ հստակ այլընտրանքային անվտանգության ճարտարապետություն։ Մոսկվան դա դիտարկում է որպես քայլ դեպի ինքնամեկուսացում և քաղաքական ռիսկ։ Դեռևս հրապարակային հայտարարություններ չեն լինի, բայց համապատասխան եզրակացություններն արդեն արված են», - ամփոփել է INSIDER-T-ի աղբյուրը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular