ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արա Աբրահամյանն աջակցելու փոխարեն մեղադրում է առևանգված հայ բլոգերին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում հայ բլոգեր և գործարար Արեգ Շչեպիխինի առևանգումն ու հետագա զարգացումները ցնցել են ողջ Ռուսաստանը։ Հունիսի 3-ի երեկոյան Շչեպիխինին առևանգել էին Յարոսլավսկի երկաթուղային կայարանում. անհայտ անձինք բռնել էին նրան և խցկել սև Mercedes-ի բեռնախցիկ՝ թարթող լույսով և AMR համարանիշներով, որոնք օգտագործում են անվտանգության ուժերը։ Ոստիկանությունն առևանգման պահին ոչինչ չէր ձեռնարկել, բայց աելի ուշ հետապնդել էին այդ մեքենան, կանգնեցրել միայն Կիևի մայրուղու Մոսկվայի օղակաձև ճանապարհից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Շչեպիխինն ազատվելուց հետո պատմել էր, որ իրեն քաղաքից դուրս են տարել և ատրճանակի կոթով կոտրել ականջները։

Առևանգիչները եղել են Չեչնիայից, Կադիրովի կողմից ուղարկված ուժայիններ, իսկ Շչեպիխինը հայտնվել էր նրանց թիրախում՝ ուղիղ եթերում չեչենների ու մահմեդականության մասին տհաճ արտահայտություններ անելուց հետո։ Չեչնիայի իշխանությունները հայտարարել են, որ Շչեպիխինը չի առևանգվել, այլ կալանավորվել է։ Չեչնիայի ազգային քաղաքականության նախարար Ահմեդ Դուդաևը հիշեցրել է, որ բլոգերն իր տեսանյութերում վիրավորել է չեչեններին և մահմեդականությանը։ Թեպետ հայ բլոգերը, որ նախկինում Հարությունյան ազգանունն է կրել, ակնհայտորեն դաժան վերաբերմունքի էր արժանացել, նրա դեմ քրեական գործ են հարուցել, այժմ Արեգին մինչև վեց տարվա ազատազրկում է սպառնում։ Ձերբակալել են նաև առևանգիչներին։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ազգակցին պաշտպանելու կամ, գոնե, նրա կյանքի ու առողջության համար մտահոգվելու փոխարեն, չեչենների կողմից առևանգված հայ բլոգերին անվանել է «հոգեպես անառողջ»։ «Ակնհայտ է, որ Շչեպիխինը հոգեպես անառողջ է և բուժման կարիք ունի»,-հայտարարել է Աբրահամյանը` քննադատելով Շչեպիխինին։ ՌՀՄ նախագահին, կարծես, չի մտահոգում, որ Ռուսաստանում մարդուն կարող են առևանգել, խոշտանգել իր կարծիքն արտահայտելու համար, բայց, փաստացի արդարացնում է հային առևանգողներին։ Իհարկե, եթե հայ բլոգերը մեղավոր է, նրան կարող էին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել, այլ ոչ թե խոշտանգել։ Իսկ Արա Աբրահամյանի արարքը, իսկապես, անթույլատրելի և անհասկանալի է։

Եվա Տոնոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular