ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


83 փամփուշտով ցան էր սարքել, դատարանի համար սովորական դեպք էր. սպանվածի մայրը դժգոհ է (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2014թ. հուլիսի 18-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում ծառայակցի կողմից գնդացրից արձակված 83 փամփուշտով սպանված Գեւորգ Ավագյանի մայրը դժգոհ է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի մարտի 14-ի որոշումից:

NEWS.am-ի հետ զրույցում Սիրանույշ Ավագյանը հայտնեց, որ իր հիմնական դժգոհությունը կապված է այն փաստի հետ, որ Վերաքննիչը որդու սպանության գործով մեղադրյալ Արմեն Սարգսյանին դատապարտեց ընդամենը 14 տարվա ազատազրկման`նրա արարքը չվերաորակելով որպես առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն:

«Որդուս 83 կրակոցով ցան էր սարքել, թիկունքից, առաջից կրակել է, բա առանձնակի դաժանությամբ չի՞ գործել սպանությունը: Ես իմ երեխայի վրա չեմ սգացել, նրան չեմ դիպել, դագաղը փակ է եղել: Բայց դատարանը որոշեց, որ առանձնակի դաժանություն չկա, սովորական դեպք է, երեք տարի ավելացրեց, ու վերջ»,-ասաց տիկին Սիրանուշը`դժգոհություն հայտնելով հայաստանյան դատական համակարգից:

Սպանված Գեւորգ Ավագյանի մայրը նշեց, որ շատ կցանկանար` որդու սպանության գործը հասցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով ընտանիքը դա անել չի կարող:

«Չենք կարող դիմել, ֆինանսական դժվարություններ ունենք, փաստաբանական ծախսերը հոգալ չենք կարող: Իմ որդուն սպանողի դատաստանը թողնում եմ Աստծո կամքին»,-ասաց տիկին Սիրանուշը:

Նշենք, որ Գեւորգ Ավագյանն Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ էր:

Հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մարտի 14-ին բեկանել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի, որով Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման` մեղադրայլի նկատմաբ 14 տարվա ազատազրկման պատիժ սահմանելով: Արմեն Սարգսյանը ընդունել է իր մեղքը` ասելով, թե Գեւոգի վրա կրակել է իրեն հայհոյելու համար: Մինչդեռ Գեւորգի մայրը պնդում է` հայհոյելու վերաբերյալ հարցաքննվել է ընդամենը մեկ վկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում 2014. հուլիսի 18-ին մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող 20-ամյա Գեւորգ Ավագյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում: ԼՂՀ ՊԲ-ն դեպքի մանրամասները պարզելու համար տանում է քննություն: Մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով, ձերբակալվել է զինվորի ծառայակից ընկերը:

Լուսանկարում 14 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Սարգսյանն է

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular