Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


83 փամփուշտով ցան էր սարքել, դատարանի համար սովորական դեպք էր. սպանվածի մայրը դժգոհ է (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2014թ. հուլիսի 18-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում ծառայակցի կողմից գնդացրից արձակված 83 փամփուշտով սպանված Գեւորգ Ավագյանի մայրը դժգոհ է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի մարտի 14-ի որոշումից:

NEWS.am-ի հետ զրույցում Սիրանույշ Ավագյանը հայտնեց, որ իր հիմնական դժգոհությունը կապված է այն փաստի հետ, որ Վերաքննիչը որդու սպանության գործով մեղադրյալ Արմեն Սարգսյանին դատապարտեց ընդամենը 14 տարվա ազատազրկման`նրա արարքը չվերաորակելով որպես առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն:

«Որդուս 83 կրակոցով ցան էր սարքել, թիկունքից, առաջից կրակել է, բա առանձնակի դաժանությամբ չի՞ գործել սպանությունը: Ես իմ երեխայի վրա չեմ սգացել, նրան չեմ դիպել, դագաղը փակ է եղել: Բայց դատարանը որոշեց, որ առանձնակի դաժանություն չկա, սովորական դեպք է, երեք տարի ավելացրեց, ու վերջ»,-ասաց տիկին Սիրանուշը`դժգոհություն հայտնելով հայաստանյան դատական համակարգից:

Սպանված Գեւորգ Ավագյանի մայրը նշեց, որ շատ կցանկանար` որդու սպանության գործը հասցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով ընտանիքը դա անել չի կարող:

«Չենք կարող դիմել, ֆինանսական դժվարություններ ունենք, փաստաբանական ծախսերը հոգալ չենք կարող: Իմ որդուն սպանողի դատաստանը թողնում եմ Աստծո կամքին»,-ասաց տիկին Սիրանուշը:

Նշենք, որ Գեւորգ Ավագյանն Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ էր:

Հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մարտի 14-ին բեկանել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի, որով Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման` մեղադրայլի նկատմաբ 14 տարվա ազատազրկման պատիժ սահմանելով: Արմեն Սարգսյանը ընդունել է իր մեղքը` ասելով, թե Գեւոգի վրա կրակել է իրեն հայհոյելու համար: Մինչդեռ Գեւորգի մայրը պնդում է` հայհոյելու վերաբերյալ հարցաքննվել է ընդամենը մեկ վկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում 2014. հուլիսի 18-ին մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող 20-ամյա Գեւորգ Ավագյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում: ԼՂՀ ՊԲ-ն դեպքի մանրամասները պարզելու համար տանում է քննություն: Մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով, ձերբակալվել է զինվորի ծառայակից ընկերը:

Լուսանկարում 14 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Սարգսյանն է

Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի
Ամենադիտված