ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում սրբազան թեմաները դարձրել են հումորի առարկա. ի՞նչ էր կատարվում Սեւանի առանձնատանը հունիսի 1-ին․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հունիսի 1-ին, երբ հանրությունը դեռ քննարկում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառումը՝ «Սրբազան, գնա, շարունակիր քեռուդ կնգան դ…փել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ամերձ աղբյուրները պատմեցին, որ ալկոհոլի բաժակների շուրջ, տարբեր անկյուններում իշխող վերնախավի տարբեր ներկայացուցիչներ քննարկել, միմյանց հետ կատակներ են արել թե՝ «փնտրվում է քեռակինը»։ Ըստ նույն տեղեկությունների՝ ոչ ոք փորձ չի արել վարչապետին կոչ անել հետ կանգնել նման հռետորաբանությունից, կամ գոնե ներողություն խնդրել վիրավորված հավատացյալներից։ Ընդհակառակը՝ ներկաները առավելագույնս թեթեւ ու հեգնական են վերաբերվում թեմային՝ շարունակելով իրենց հերթին թիրախավորել եկեղեցուն։ Սա վկայում է մեկ բանի մասին. ՔՊ-ում սրբության, հավատքի եւ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հարգանքի նշույլ արդեն չի մնացել։

Այն, ինչ պետք է անհանգստության եւ հանրային ներողության առիթ դառնար, կուսակցության ներսում վերածվել է սեղանի շուրջ ծաղրի թեմայի։ Հիշեցնենք, որ Փաշինյանի գրառումը՝ «սրբազանի քեռու կնոջը» վերաբերող, հասարակության մեծ հատվածի շրջանում գնահատվեց խիստ քննադատորեն։ Շատերը չեն հավատում, թե վարչապետն է հեղինակը այդ գրառման՝ մտածելով, թե կոտրել են նրա էջը: ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ երեկ կրկին հիշեց, որ եկեղեցու ֆինանսական միջոցները պետք է ստուգվեն, եւ եկեղեցին պիտի հաշվետու լինի պետությանը: Մինչդեռ, ըստ ՀՀ Սահմանադրության, Եկեղեցին գործում է պետությունից անջատ:

Կարճ ասած՝ Սեւանի առանձնատանը ծավալված «կատակների» տրամաբանությամբ կարելի է եզրակացնել՝ ոչ թե պատահական էր վարչապետի գրառումը, այլ համակարգված մոտեցման արտահայտություն։ ՔՊ-ի համար այլեւս ամոթալի չէ ոտնահարել ազգային ու հոգեւոր արժեքները, եթե դրա միջոցով հնարավոր է ուշադրություն շեղել երկրի հրատապ խնդիրներից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular