ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օր. պատմության այս օրը (01 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Երեխաների պաշտպանության միջազգային օր, կաթի միջազգային օր, Բագամյան կղզիներ՝ Աշխատանքի օր, Կամբոջա՝ Ծառատնկման օր, Քենիա՝ Ազատության օր, Չինաստան՝ Երեխայի օր, Մոնղոլիա՝ Երեխայի և մոր օր, Ռուսաստան՝ Հյուսիսային նավատորմի օր, Սամոա՝ Ազատության օր, Թունիս` Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1878-ռուս- թուրքական պատերազմի ավարտից հետո սկսվել է Բեռլինյան վեհաժողովը, որին որպես պարտված կողմ մասնակցել է Թուրքիայի պատվիրակությունը, բայց Կիպրոսը հետևելով Անգլիայի խորհրդին աջակցել է նրան: 

1789-ծնվել է ազգային-ազատագրական և մշակույթային գործիչ Խաչատուր Լալայանը:

1851-ծնվել է բանաստեղծ Պետևոս Դուրյանը:

1908-ծնվել է պատմաբան Արշավիր Հակոբյանը:

1920-ԱՄՆ-ի սենատը մերժել է նախագահ Վիլսոնի առաջարկությունը Հայաստանի նկատմամբ ամերիկյան պրոտեկտորիատ սահմանելու մասին:

1921- Լեռնահայաստան պետությանը, կամ նախկի «Ինքնավար Սյունիք»-ը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության, որի վարչապետն է դարձել Վրացյանը և սպարապետը Նժդեհը։

1937-ծնվել է երգչուհի Լուսինե Զաքարյանը:

1942-վախճանվել է բեմանկարիչ Գրիգոր Շարբաբչյանը:

1975-ծնվել է  լրագրող, քաղաքական գործիչ, Հայաստանի  16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2001- կանադական խորհրդարանին ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը մեկ ձայնի պակասի հետևանքով տապալվել է:

2005- «Լյուֆթհանզա» գերմանական ավիաընկերությունը իրականացրել է Մյունխեն-Երևան առաջին չվերթը:

2006- Հայաստանի Ազգային ժողովի նոր նախագահ է ընտրվել Տիգրան Թորոսյանը, որը մինչ այդ խորհրդարանի փոխխոսնակն էր

2007-Միչիգանի նահանգային բանտից դուրս է եկել  «Դոկտոր մահ» մականվանը  արժանացած Ջեք Գևորգյանը:

2010-Ստամբուլի իր տանը մահացած է հայտնաբերվել Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից մեկը` ազգությամբ թուրք 40-ամյա Հաքան Քարադաղը: Նրա դին գտել են կախված վիճակում:

2011-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում պաշտոնապես բացվել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանը

2017- Ազգային ժողովի կլոր տարին հատուկ պահպանվող դարպասները մեկ օր բացվել են փոքրիկների առջև։ 

2018 -Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին և ձերբակալված ևս երեք անձի:  

-կառավարության  նիստում 8 նոր մարզպետեր են նշանակել։ 

2019-Լոս Անջելեսում 8 հայ է ձերբակալվել բանկային մեքենայության մեղադրանքով:

2020- հայտարարվել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքը վարակվել են COVID-19-ով:

2021- Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի` Առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի:

2024– վախճանվել է գիտնական, բևեռախույզ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը:

Մայրաքաղաքից ավտոերթով Գյումրի մեկնած Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ մեծ հանրահավաք է անցկացնում Գյումրու Թատերական հրապարակում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 17- սեկուլյար (անդրերկրային աստվածների զոհաբերության տոնակատարություն)  խաղերի ժամանակ Հռոմի պրինցեպտ Ավգուստը հայտարարել է  նոր դարի սկիզբը:

193-իր պալատում սպանվել է հռոմի կայսր Մարկ Դիդի Յուլիանը:

1495-Շոտլանդիայի բանկային հաշվետվություններում առաջին անգամ հիշատակվել է շոտլանդական վիսկին:

1533-թագադրվել է Անգլիայի թագուհի Աննա Բոլեյնը:

1736-վախճանվել է օսմանական սուլթան Ահմեդ 3-րդը:

1792-Կենտուկկին դարձել է ԱՄՆ-ի 15-րդ նահանգ:

1796-Թեննեսին դարձել է ԱՄՆ-ի 16-րդ նահանգ:

1804-ծնվել է ռուսական դասական երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Միխաիլ Գլինկան:

1831-անգլիացի հետազոտող Ջոն Ռոսսը հայտնագործել է հյուսիսային մագնիսական բևեռը:

1862-ԱՄՆ-ի ամբողջ տարածքում արգելվել է ստրկատիրությունը:

1869-ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը արտոնագիր է ստացել առաջին քվեարկության էլեկտրական ռեգիստրատորի համար: 

1879-վախճանվել է Բոնապարտների ցեղի վերջին ներկայացուցիչ Նապոլեոն 4-րդ Էժեն Լուի Ժան Ժոզեֆ Բոնապարտը:

1880- Կենտուկկի նահանգի Նյու-Հեյվեն քաղաքի բանկում տեղադրվել է առաջին վճարովի հեռախոսը:

1926-ծնվել է ամերիկական արտիստուհի , երգչուհի և մոդել Մերլին Մոնրոն (իսկական անունը Նորմա Ջին Բեյկեր)։

1935-Անգլիայում մտցվել է քննություն վարորդական իրավունք և ավտոմեքենայի համարներ ստանալու համար:

1960-Շերեմետևո օդանավակայանից իրականացվել է առաջին միջազգային թռիչքը:

1966-Կանադայում առաջին անգամ տեղի է ունեցել գունավոր հեռուստատեսային հաղորդման հեռարձակում:

1979-ծնվել է նոր աֆրիկյան անկախ երկիր` Զիմբաբվեն, որը նախկին Հարավային Ռոդեզիան է:

1990-Թբիլիսիի ճոպանուղու վթարի հետևանքով զոհվել են 19 մարդ:

2005-Հոլլանդիայի բնակիչները հանրաքվեում մերժել են Եվրոսահմանադրության նախագիծը:

2010-վախճանվել է ռուս բանաստեղծ և արձակագիր Անդրեյ Վոզնեսևսկին:

2019- 12 մարդ է զոհվել զանգվածային հրաձգության հետևանքով Վիրջինիա Բիչ քաղաքի կառավարական շենքի առջև։

2020-ԱՄՆ-ի ավելի քան 40 քաղաքներում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված ցույցերի պատճառով պարետային ժամ է սահմանվել:

Կ.Խաչիկյան



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular