ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվեյցարացի պատգամավորները առաջ են քաշել նախաձեռնություն՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

swissinfo.ch–ն «Շվեյցարացի պատգամավորները առաջ են քաշել նախաձեռնություն՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Շվեյցարիայում ստեղծվել է խորհրդարանական հանձնաժողով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և խաղաղության նախաձեռնությունը խթանելու համար։ Ինչպես հաղորդել է Շվեյցարիայի հանրային SRF հեռուստաալիքը, հանձնաժողովը կստեղծի հարթակ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Գաղափարն այն է, որ կազմակերպվի քննարկման ֆորում, որտեղ երկու կողմերը կարող են քննարկել հակամարտության հետևանքները և դրա լուծման հնարավոր ուղիները։

2023 թվականի աշնանը Ադրբեջանը, օգտագործելով ռազմական ուժ, լիակատար վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ։ Միջազգային իրավունքի համաձայն, տարածաշրջանը միշտ է եղել Ադրբեջանի մաս, սակայն տասնամյակներ շարունակ այն արդյունավետորեն վերահսկվում էր Հայաստանի կողմից և բնակեցված էր էթնիկ հայերով։

Ադրբեջանական զորքերի առաջխաղացումից հետո ողջ հայ բնակչությունը վտարվեց տարածաշրջանից։ Տարբեր գնահատականներով, մոտ 150000 մարդ է փախել Հայաստան։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները տեղի ունեցածը անվանում են էթնիկ զտում։ Միջազգային դատարանն արդեն իսկ պարտավորեցրել է Ադրբեջանին՝ ապահովել տեղահանված անձանց կամավոր և անվտանգ վերադարձը։

Այս իրադարձություններին ի պատասխան՝ Բեռնում ստեղծվել է խորհրդարանական հանձնաժողով, որը կոչ է անում Շվեյցարիային ակտիվ դեր խաղալ խաղաղության գործընթացում և նպաստել հայերի վերադարձին Լեռնային Ղարաբաղ: Հանձնաժողովը աջակցություն է ստացել ինչպես Ազգային խորհրդից, այնպես էլ Կանտոնների խորհրդից (խորհրդարանի մեծ և փոքր պալատներ): Երկու պալատներն էլ արդեն ընդունել են համապատասխան բանաձևեր՝ չնայած կառավարության առարկություններին։ Շվեյցարիայի կառավարությունը զգուշացրել է, որ միջազգային համաժողովի կազմակերպումն առանց հակամարտող երկու կողմերի հստակ խնդրանքի կարող է հակաարդյունավետ լինել: Միևնույն ժամանակ, Դաշնային դեպարտամենտը (արտաքին գործերի նախարարությունը) ընդգծել է, որ Շվեյցարիան պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը, եթե երկու կողմն էլ ցանկանա: Բացի այդ, պաշտոնական Բեռնը նաև կոչ է արել ապահովել տեղահանված հայերի՝ տարածաշրջան անվտանգ վերադառնալու իրավունքը: 2026 թվականին Շվեյցարիան կնախագահի ԵԱՀԿ-ում, և այդ հարթակը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղից փախստականների ճակատագրի հետ կապված հարցերը քննարկելու համար: Սակայն Բաքվից զիջումներ ստանալը դժվար կլինի, Ադրբեջանը մնում է աշխարհաքաղաքական առումով կարևոր և տնտեսապես ազդեցիկ պետություն, որը կառավարվում է ավտորիտար ռեժիմով, բացի այդ, երկիրը ունի զգալի ռազմական ներուժ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular