ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի համար Թուրքական ընդհանուր պետությանը սարերի հետևում չէ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» լոգիստիկ նախագիծը լիովին համատեղելի է «Միջին միջանցք» և «Գլոբալ դարպաս» (ԵՄ) նախագծերի հետ, գրում է rybar.ru–ն։

Հայտարարության նպատակը ներդրումներ ներգրավելու փորձ է։ Սակայն երկրի իշխանությունների կողմից «Միջին միջանցքի» մաս կազմելու նման բացահայտ ցանկությունը հաստատում է մեր մտահոգությունները երկրի «Թուրքական ընդհանուր պետություն» հակառուսական նախաձեռնության ուղեծրում ընդգրկման վերաբերյալ։
Ինչո՞ւ է «Միջին միջանցքը» վտանգավոր Հայաստանի համար։ Թյուրքական պետությունների կազմակերպության հովանու ներքո խթանվող այդ նախագծում առաջատար դեր է խաղում Թուրքիան, ով ակնհայտորեն հայերին երկխոսության մեջ որպես հավասար չի ընկալում։
Հայաստանը կարող է միանալ դրան միայն, այսպես կոչված, Սյունիքի մարզով անցնող «Զանգեզուրի միջանցքի» միջոցով, որը կսահմանափակի հանրապետության իրավասությունը հարավում և երկիրը վերջնականորեն կդնի թուրք-ադրբեջանական տանդեմի տակ։ Վերջին ամիսներին Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են տարածքի հրետակոծությունը, ինչը Սյունիքը դարձնում է բաց հակամարտության հավանական թեժ կետ։ Սակայն, նույնիսկ «Միջին միջանցքի» մաս կազմելուն ձգտելը չի երաշխավորում Հայաստանի հաջողությունը, միջանցքը պահանջում է բազմամիլիարդ դոլարների ներդրումներ, նաև հանրապետությունը ցամաքային է, ինչը սահմանափակում է նրա դերը որպես լիարժեք տարանցիկ հանգույց համեմատած Ադրբեջանի կամ Վրաստանի հետ։

Մյուս կողմից, հանրապետությունը հիանալի է տեղավորվում Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը կապող «Հյուսիս-Հարավ» միջանցքում։ Հայաստանը նաև մասնակից է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի համաձայնագրին, որը ավելի շահավետ է, քան շտապ կերպով մշակված եվրոպական նախաձեռնությունները։

Մենք երբեք չենք հոգնի կրկնելուց, որ Հայաստանի իշխանությունների համար գլխավոր առաջնահերթությունը Արևմուտքի շահերի բավարարումն է, իսկ «Միջին միջանցքը» բրիտանական նախագիծ է, և այդ նախագծին մասնակցելու ցանկությունը հակասում է նույն չինացիների փորձերին իրենց ներդրումներով Հայաստանին պարտադրելու, որպեսի նա ներառվի համաշխարհային երթուղիներում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular